Կարմիր քարտը չխանգարեց «Արսենալ»-ին հաղթել (տեսանյութ)
ՏեսանյութերԱնգլիայի լիգայի գավաթի խաղարկության 4-րդ տուրում Լոնդոնի «Արսենալ»-ը հյուրընկալեց «Բլեքպուլ»-ին ու հաղթեց 2:1 հաշվով:
Խաղի 33-րդ րոպեին Ստեֆան Լիխշտայները բացեց հաշիվը, դաշտի տերերի հաջորդ գոլը 50-րդ րոպեին խփեց Էմիլ Սմիթը:
Հյուրերի կազմում 66-րդ րոպեին աչքի ընկավ Օ'Քոնորը:
Նշենք, որ 56-րդ րոպեին լոնդոնցիների կազմում երկրորդ դեղինը ստացավ և դաշտից հեռացվեց Գյունդուզին: Հյուրերն էլ 10 հոգով մնացին 84-րդ րոպեից, երբ կարմիր քարտ ստացավ Օ'Քոնորը:
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ողջ խաղին:
Լուսանկարը` AFP/Getty Images


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)