«Արսենալ»-ն ու «Լիվերպուլ»-ը չպարզեցին հաղթողին (տեսանյութ, լուսանկարներ)
ՏեսանյութերԱնգլիայի առաջնության 11-րդ տուրում «Արսենալ»-ը սեփական հարկի տակ ուժերը չափեց «Լիվերպուլ»-ի հետ:
Հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով:
Խաղի 61-րդ րոպեին Ջեյմս Միլները բացեց խաղի հաշիվը: Դաշտի տերերին պարտությունից փրկեց Լակազեթի խփած գոլը 82-րդ րոպեին:
Այս խաղից հետո Էմերիի թիմը 23 միավորով Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 4-րդ տեղում է, «Լիվերպուլ»` 27 միավորով առաջատարն է:
Հենրիխ Մխիթարյանը լոնդոնյան թիմի մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 68-րդ րոպեին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)