«Շերեմետեւո» օդանավակայանի թռիչքուղու վրա մահացած տղամարդը Հայաստանի քաղաքացի էր (տեսանյութ)
ՏեսանյութերՏղամարդը, որ մահացել էր «Շերեմետեւո» օդանավակայանի թռիչքուղու վրա, Հայաստանի քաղաքացի էր՝ տեղեկացնում է «Ինտերֆաքսը»։
Գործակալության աղբյուրը հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով 20։10-ին։ Թռիչքուղով շարժման ընթացքում անձնակազմը հայտնել է անհայտ առարկայի հետ բախման մասին։ Ընդ որում, օդանավի ազդանշանային համակարգերը խափանումների մասին չեն ազդարարել, եւ թռիչքը շարունակելու որոշում է կայացվել։
Թռիչքուղի են ուղարկվել օդանավակայանի աշխատակիցները, ովքեր հայտնաբերել են մահացած մարդու մարմին եւ անձնական իրեր։ Արտակարգ ծառայությունները հայտնել են, որ տղամարդը Հայաստանի քաղաքացի էր եւ Իսպանիայից արտաքսվել էր հայրենիք։ Նրա ճանապարհը Մոսկվայով էր անցնում։
Մահացածը1993թ. ծնված Ալբերտ Գրիգորի Եփրեմյանն է եղել:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)