Երիտասարդը վազել է դեպի ինքնաթիռը և փորձել բռնել շասիից․ նոր մանրամասներ (տեսանյութ)
Տեսանյութեր
Հայտնի է դարձել «Շերեմետևո» օդանավակայանի թռիչքուղում ինքնաթիռի հարվածի հետևանքով ՀՀ քաղաքացի 25-ամյա Ալբերտ Եփրեմյանի մահվան դեպքի մանրամասները: Այս մասին գրում է Vesti.ru-ն։
Մադրիդից թռիչքի ժամանակ նրա հետ է եղել 74-ամյա «Ռուսական ազգային բալետ» խմբի ղեկավար Սերգեյ Ռադչենկոն:
«5-րդ ալիք» հեռուստաալիքին տված հարցազրույցում նա ասել է, որ ուղևորը ամբողջ ուղևորության ընթացքում իրեն պահել է խենթի նման:
Նախնական տվյալներով, տղամարդը դուրս է եկել օդանավակայանի տարածքում գտնվող ավտոբուսից եւ սկսել վազել։ Նրան չեն հասցրել կանգնեցնել:
«Նա վազում էր թռչող ինքնաթիռի մոտ: Տպավորություն էր ստեղծվում, որ նա ցնորված է եւ փորձում է բռնվել շասսիից: Հավանաբար, այդպիսով նա ցանկանում էր լքել օդանավակայանի տարածքը», — պատմել է իրավապահ մարմիններում աղբյուրը:
Երիտասարդը Իսպանիայից Մոսկվայով Երևան էր թռչում:
«Մահվանից առաջ տղամարդու պահվածքը շրջապատի մոտ կասկածներ չի առաջացրել, բայց բացառված չէ, որ նա թմրամիջոցների ազդեցության տակ էր», — եզրափակել է աղբյուրը:
Մանրամասները՝ տեսանյութում


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել