«Արսենալ»-ը հաղթեց (տեսանյութ)
Տեսանյութեր
Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի շրջանակներում «Արսենալ»-ը հյուրընկալվեց և հաղթեց «Բորնմութ»-ին:
Առաջին խաղակեսի վերջնամասում «Բորնմութ»-ի ֆուտբոլիստ Ջեֆերսոն Լերման ինքնագոլի հեղինակ դարձավ: 45-րդ րոպեին հաշվի հավասարությունը վերականգնեց Ջոշուա Քինգը և թիմերը հանգստի գնացին 1:1 հաշվով: Երկրորդ կեսի 67-րդ րոպեին Պիեր Էմերիկ Օբամեյանգն առաջ մղեց «զինագործներին»՝ հաշիվը դարձնելով 1:2:
Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Արսենալ»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:
Այս հաղթանակից հետո «Արսենալ»-ն ունի 27 միավոր և մրցաշարային աղյուսակում 5-րդ տեղում է:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)