«Արսենալ»-ը հաղթեց խոշոր հաշվով (տեսանյութ)
ՏեսանյութերԵվրոպայի լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում Լոնդոնի «Արսենալ»-ը հյուրընկալվեց «Վորսկլա»-ին և հաղթեց խոշոր 3:0 հաշվով:
Խաղի 10-րդ րոպեին Էմիլ Սմիթը բացեց հաշիվը, 17 րոպե անց նշանակված 11 մետրանոց հարվածը անվրեպ իրացրեց Աարոն Ռեմզին:
Խաղի վերջին գոլը 41-րդ րոպեին խփեց Ջոզեֆ Ուիլոկը:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պահեստայինների թվում էր և խաղադաշտ դուրս չեկավ:
Այս հաղթանակից հետո լոնդոնյան ակումբը E խմբում 13 միավորով առաջատարն է:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)