Հեգսեթի գաղտնի հուշագիրը․ ԱՄՆ-ը սահմանափակում է Կանադայի հետ ռազմական կապերը Երևանում կայանված երկու ավտոմեքենա է այրվել․ «Opel Zafira»-ն մոխրացել է Ուկրաինայի շուրջ բանակցություններ․ ի՞նչ պայման է Փարիզը դնում Մոսկվայի առաջ Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում՝ այսօր Հրդեհ Իրաքի էլեկտրակայանում․ առնվազն 4 զոհ և 30 վիրավոր Ինչպե՞ս կարող է վերաբացվել Հորմուզը․ Թեհրանը ներկայացրել է իր 48-ժամյա ծրագիրը Օրվա խորհուրդ. նոյեմբերի 21 Երեք հրթիռ՝ Էր Ռիադի ուղղությամբ․ կոալիցիան հայտնել է դրանց խոցման մասին Հայաստանում քաղաքացիներն արդեն ստանում են նոր սերնդի կենսաչափական անձնագրերը․ ՆԳՆ Դեսպան Մկրտչյանը Մելանիա Թրամփի հրավերով ներկա է եղել նրա վավերագրական ֆիլմաշարի պրեմիերային «Զինվորականի պատիվը խայտառակ անողները դարձել են բանակի դեմքն ու հրաման տվողները»․ Աբրահամյան Իրանը ԱՄՆ-ից խաղաղության հստակ առաջարկ է պահանջում՝ Հորմուզը բացելու համար 

Ոստիկանությունը ԱԱԾ-ի հետ համագործակցությամբ յուրացման 3 դեպք է բացահայտել (տեսանյութ)

Տեսանյութեր

Ոստիկանությունը շարունակում է բացահայտել նախկինում կատարված կոռուպցիոն բնույթի հանցագործություններ՝ համագործակցելով իրավապահ այլ կառույցների հետ: Հոկտեմբերի վերջին օրերին Ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելու շնորհիվ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցները բացահայտել են յուրացման երեք դեպք: 

Առաջին դեպքում վարչության աշխատակիցները համագործակցել են նաև ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Արթիկի բաժնի ծառայողների հետ: Պարզվել է, որ Արթիկի թիվ 4 հիմնական դպրոցի նախկին տնօրեն Արուսյակ Ստեփանյանը պաշտոնավարման ընթացքում աշխատանքի է ընդունել իր մտերիմներին, նրանց անվամբ հաշվեգրել է աշխատավարձ« սակայն նրանք աշխատանքի չեն հաճախել, իսկ աշխատավարձի գումարը յուրացրել է Ստեփանյանը: 2011 թվականից մինչև այս տարվա փետրվարը ներառյալ, չորս հոգու անվամբ, տարբեր ժամանակահատվածներում ընդհանուր առմամբ դուրս է գրվել և յուրացվել երկու միլիոն 483 հազար դրամ:

 Հարուցվել է քրեական գործ:

Հաջորդ դեպքը բացահայտվել է Շիրակի մարզային վարչության և Ախուրյանի բաժնի ծառայողների հետ համատեղ: Դարձյալ ԱԱԾ-ից ստացված տվյալներն իրացնելիս պարզվել է, որ Արևիկ համայնքի նախկին ղեկավար Դավիթ Թուխիկյանը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, 2006-10 թվականներին որպես ակումբավար է ձևակերպել մի կնոջ, որն աշխատանքի չի հաճախել, իսկ նրա անվամբ դուրս գրված աշխատավարձը՝ ընդհանուր մեկուկես միլիոն դրամը յուրացվել է: 

Հարուցվել է քրեական գործ:
Հաջորդ յուրացումը բացահայտվել է ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Հրազդանի բաժնի ծառայողների հետ համագործակցությամբ: Պարզվել է, որ «Հրազդան բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հինգ աշխատակցի անվամբ 2017 թվականի դեկտեմբերին դուրս է գրվել 60 հազարական դրամ պարգևավճար. գումարը յուրացվել է: Յուրացվել է նաև այս տարվա հունիսին մի հիվանդի անվամբ դուրս գրված՝ 16 հազար դրամ արժողության դեղամիջոցը: Իսկ այս տարվա հունվար-փետրվար ամիսներին բժշկական կենտրոնի աշխատակիցները, պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական սպասարկման շրջանակում, ինը հիվանդի վերաբերյալ կեղծ տեղեկություններ են ներկայացրել առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալություն, որի հետևանքով խաբեությամբ հափշտակվել է 643 հազար դրամ:


Այս փաստերի առթիվ նույնպես հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:
Իսկ ոստիկանությունը շարունակում է պայքարը կոռուպցիայի դեմ՝ նաև ակտիվորեն համագործակցելով իրավապահ այլ կառույցների հետ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մեկ շաբաթում վեց նավթատար հարձակման է ենթարկվել Հորմուզի շրջանումՀեգսեթի գաղտնի հուշագիրը․ ԱՄՆ-ը սահմանափակում է Կանադայի հետ ռազմական կապերըԵրևանում կայանված երկու ավտոմեքենա է այրվել․ «Opel Zafira»-ն մոխրացել էԱՄՆ-ը հերքել է Իրանի Քեշմ կղզուն նոր հարված հասցնելու մասին տեղեկությունըՈւկրաինայի շուրջ բանակցություններ․ ի՞նչ պայման է Փարիզը դնում Մոսկվայի առաջԱրտարժույթի փոխարժեքները Հայաստանում՝ այսօր Թրամփը պաշտոնից հեռացրել է Սպիտակ տան կիբեռանվտանգության ղեկավարինՀրդեհ Իրաքի էլեկտրակայանում․ առնվազն 4 զոհ և 30 վիրավորՇվեդիան Ռուսաստանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ Կիևի պայթյունի պատճառովԻնչպե՞ս կարող է վերաբացվել Հորմուզը․ Թեհրանը ներկայացրել է իր 48-ժամյա ծրագիրըՕրվա խորհուրդ. նոյեմբերի 21Թրամփը Լեհաստանում ռուսական հրթիռների հայտնվելը սխալ է անվանելԵրեք հրթիռ՝ Էր Ռիադի ուղղությամբ․ կոալիցիան հայտնել է դրանց խոցման մասինԶելենսկին խոստովանել է, որ Ուկրաինայի համար դժվար կլինի ձմռանըՀայաստանում քաղաքացիներն արդեն ստանում են նոր սերնդի կենսաչափական անձնագրերը․ ՆԳՆ ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասինԴեսպան Մկրտչյանը Մելանիա Թրամփի հրավերով ներկա է եղել նրա վավերագրական ֆիլմաշարի պրեմիերայինWP․ Հեգսեթը սահմանափակել է ԱՄՆ-ի և Կանադայի ռազմական համագործակցությունը«Զինվորականի պատիվը խայտառակ անողները դարձել են բանակի դեմքն ու հրաման տվողները»․ ԱբրահամյանԻրանը ԱՄՆ-ից խաղաղության հստակ առաջարկ է պահանջում՝ Հորմուզը բացելու համարԻնչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներինՄոլդովայի ընդդիմադիր գործիչը Սանդուին մեղադրել է ժողովրդավարությունը խաթարելու մեջՈւսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներումՍաքսը Աբու Դաբիի բանակցությունների գլխավոր խոչընդոտ է համարում ՆԱՏՕ-ի ընդլայնումըԿկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռներըՓոքր և միջին ձեռնարկությունների զարգացման հիմնադրամ կստեղծվի. նախագիծ300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ընտանեկան բիզնեսիՆախկին մարզպետի եղբայրը՝ ծառայության պետ Փաշինյանը պատրաստվում է սահմանադրական փոփոխությունների համար հանրային «մեծ գրոհի».ՔՊ-ականները վերջին ու հուսահատ ճիգերն են գործադրում Ծառուկյանը ԱԱԾ պադվալում հումորներ է անում Ավետ Կոնջորյանի «հարցով» դիմել են ՔՊ վարչությանը. կուսակցությունից կհեռացնե՞նՔՊ-ում զոնդաժ է արվում․ ինչպես ծախել սահմանադրության նախագիծըԵվրոպական բանակցություններից դեպի Մոսկվա․ ինչո՞ւ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումից առաջ փոխեց դեսպանինԹրամփը հրամայել է կապալառուներին համակարգել Կոնգրեսին ներկայացված տվյալներըՖրանսիան Աբու Դաբիի բանակցությունների համար նոր պահանջ է ներկայացրելՄելանյա Թրամփը հույս ունի, որ Ուկրաինայում հրադադար կհաստատվի մինչև Սուրբ Ծնունդ Ռուսաստանն առաջարկել է Իրանից տեղափոխել միջուկային վառելիքի մի մասըԻտալիայում համընդհանուր գործադուլ․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցՄոլդովան հավանություն է տվել Ուկրաինայի հետ ռազմական համաձայնագրինՆԱՏՕ-ի հետախուզական անօդաչուն Սև ծովում կրկին կորցրել է կապըԱՄՆ-ը թույլատրել է Չինաստանին վաճառել 879 հազար AI չիպՊուտին․ Արևմուտքի աջակցությունը Ուկրաինային ծառայում է սեփական շահերինԴանիել Դևիս․ պատերազմի շարունակությունը կարող է կործանարար լինել Ուկրաինայի համարԲեռլինում հազարավոր երիտասարդներ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ զորակոչիՌուսական հրթիռներ՝ ՆԱՏՕ-ի տարածքո՞ւմ․ Լեհաստանը խոսում է սադրանքի մասին«Մոսադի» ղեկավարը Վաշինգտոնում կոչ է արել վերսկսել Իրանի դեմ հարվածներըՖիդանը քննադատել է ՆԱՏՕ-ին․ «Մեր անվտանգությունը Մերձավոր Արևելքում չի ապահովվել»Լոռու մարզի որոշ բնակավայրերում գազանջատումներ կլինեն Լագարդը զգուշացնում է Եվրոպային՝ կիբեռսպառնալիքները և տնտեսական ռիսկերը մեծանում են
Ամենադիտված