Պարոնա՛յք, խնդրո՛ւմ եմ, ազատե՛ք քաղաքական դաշտը նավթալինի հոտից
Բլոգոսֆերա
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՕԵԿ արդեն նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանի՝ քաղաքականությունից հեռանալուն.
«Երբեք չէի մտածի, որ կգովաբանեմ Արթուր Բաղդասարյանին: Բայց հանուն արդարության պետք ասեմ, որ պարոն Բաղդասարյանը փաստացի առաջին հայ քաղաքական գործիչն էր, ով չվախեցավ հեռանալ կուսակցության ղեկավարի պաշտոնից և տեղը զիջել երիտասարդներին:
Կոչ եմ անում բոլոր այն կուսակցությունների ղեկավարներին, ովքեր տարիներ շարունակ պարտվել են ընտրություններում, իրենց մեջ ուժ գտնեն և հետևեն Արթուր Բաղդասարյանի քայլին: Ի դեպ, նրանցից շատերը և տարիքով են ավելի մեծ, և քաղաքական կենսագրության առումով, շատ ավելի անհաջողակ են Ա.Բաղդասարյանից:
Պարոնա՛յք, խնդրո՛ւմ եմ, ազատե՛ք քաղաքական դաշտը նավթալինի հոտից, քանի դեռ ֆարմալինի հոտը չի փոխարինել նավթալինին»,- գրել է Քոչարյանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)