Էտնա հրաբխի ակտիվության պատճառով Իտալիայի զբոսաշրջության ոլորտի վնասը կարող է հասնել 24 մլն եվրոյի Մենք TRIPP-ին միջանցք չենք ասում, որ վաղը լինենք իշխանության, կարողանանք թուրքերի հետ բանակցել Վիրավորում են, մտածում են հանդուրժելո՞ւ ենք. Տարոն Չախոյան Էմոցիոնալ պոռթկում էր, իսկ Կոնջորյանը դժվար կարողանա մեզ բան ասել. Նարեկ Կարապետյան «Թոխմախի ՄՌՈւ»-ի մոտ բախվել են վեց մեքենա. մի քանի ավտոմեքենա վերածվել է մետաղե ջարդոնի Սպասվում են կարճատև անձրևներ, ամպրոպ և քամու ուժգնացում Ոչ մի օր առանց քեզ. Նորայր Նիկոյանի կնոջ՝ Լուսինեի հրապարակումը տալի հիշատակին Երկու կողմից որակումներ եղան․Կարապետյանը՝ ԱԺ-ում տեղի ունեցածի մասին Երևանում մոտ 15 հազար տարվա բնակավայր է հայտնաբերվել Երթևեկության փոփոխություններ՝ Երևանում #Ուղիղ. Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը Բագրատ Սրբազանի գործով նիստը հետաձգվեց 

Փաշինյանն արձագանքել է զինվորների՝ իրենց զինակցի մորը ներում շնորհելու խնդրանքին

Բլոգոսֆերա

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է մի քանի զինծառայողների կողմից իրեն ուղղված բաց նամակին, որում խնդրում էին ներում շնորհել իրենց զինակցի մորը։ 

«Ստորև բերվող հրապարակումը հիշում եք անշուշտ: Դրանից հետո հանձնարարել եմ տեղեկանք պատրաստել տիկին Սարգսյանին մեղսագրվող արարքի վերաբերյալ և ստացել եմ ներքոշարադրյալ տեղեկությունները: Այս պահին տիկին Սարգսյանն ազատության մեջ է, քանի որ գործը գտնվում է Վճռաբեկ դատարանի վարույթում: Քանի դեռ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ չկա, վարչապետը չի կարող միջամտել: Սպասենք Վճռաբեկի որոշմանը և հետո որոշենք: Բարի ծառայություն, սիրելի՛ զինվորներ:)

1. 2015 թվականի սեպտեմբեր - Հասմիկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ուրիշի գույքին տիրանալու նպատակով գաղտնի հափշտակել է գումար, պանիր, պահածո:

Պատիժ է սահմանվել ազատազրկում 4 (չորս) տարի 3 (երեք) ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման: Նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել` սահմանելով փորձաշրջան 2 (երկու) տարի ժամկետով:

2. 2016 թվականի հունվար - Հասմիկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ապօրինի մուտք գործելով Գ. Գ.-ի բնակարան, հյուրասենյակի պահարանից գաղտնի հափշտակել է զգալի չափով գումար: Պատիժ է նշանակվել ազատազրկում` 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման: Սահմանել փորձաշրջան` 5 (հինգ) տարի ժամկետով: Այսինքն՝ այս անգամ էլ ազատազրկում չի կիրառվել:

3. Հասմիկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2017 թվականի հուլիսի 4-ին` ժամը 15-ի սահմաններում ապօրինի մուտք է գործել Մարիետա Հովհաննիսյանի բնակարան և դրամապանակից հափշտակել առկա 2 հատ 5000 դրամ անվանական արժեքի ՀՀ թղթադրամ` Մարիետա Հովհաննիսյանին պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

26 հունիսի 2018 թ.

Ո Ր Ո Շ Ե Ց

Հասմիկ Սլավիկի Սարգսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով և նույն օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ դատապարտել ազատազրկման` 3 (երեք) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման:

ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կանոններով` դատավճիռների համակցությամբ, նշանակված պատժին մասնակիորեն գումարել` 01.12.2015 թվականի դատավճռով նշանակված ու ամբաստանյալի կողմից չկրած 4 (չորս) տարի 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկում պատժից 1 (մեկ) տարին, 29.04.2016 թվականի դատավճռով նշանակված ու ամբաստանյալի կողմից չկրած 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկում պատժից 1 (մեկ) տարին, և ամբաստանյալ Հ.Սարգսյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում` 5 (հինգ) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, որպիսի պատիժը պետք է կրի ՀՀ ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմնարկում` պատժի կրման սկիզբը հաշվելով վերջինիս փաստացի արգելանքի վերցնելու պահից: Ամբաստանյալ Հ.Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` ստորագրություն չհեռանալու մասին, պահպանել` մինչև սույն որոշման օրինական ուժի մեջ մտնելը: Որոշումը բողոքարկվել է ՀՀ Վճռաբեկ դատարան: Վճռաբեկը գործը ընդունել է վարույթ»:

Հիշեցնենք, որ մի խումբ զինծառայողներ, խիստ մտահոգված լինելով իրենց ծառայակից ընկերոջ ընտանեկան դժբախտությամբ, խնդրում էին ներում  շնորհել նրան։ Այս կինը՝ Հասմիկ Սարգսյանը, հանրությանը հայտնի է որպես «հանուն երեխաների գողություն կատարած կին»։ Հասմիկ Սարգսյանին սպառնում է 5 տարվա ազատազրկում։ 

«Պարո՛ն Փաշինյան, պարզապես խնդրում ենք Ձեզ, ներում շնորհեք մեր զինակցի մորը, բարեգթություն ու մարդասիրություն դրսևորեք։ Պարզապես հասկացեք, որ Հասմիկ Սարգսյանը ստիպված է եղել հանցավոր քայլի դիմել իր երեխաներին սովից փրկելու համար։ Նա այդ երեխաներին փրկել է նաև հանուն մեր երկրի, նաև այդ քայլի շնորհիվ է, որ մենք հրաշալի ծառայակից ընկեր ունենք մեր կողքին։

Հասմիկ Սարգսյանին պատժելով՝ մեր պետությունը արդարադատություն չի իրականացնի, այլ պարզապես կվերացնի առանց այդ էլ լուրջ դժվարություններ տեսած ու զրկանքներ կրած այս ընտանիքը», - ասված էր բաց նամակում։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ում սեռական շահագործման նպատակով մարդկանց թրաֆիքինգի գործերով հետապնդումները նվազել ենԲացահայտվել է առցանց բանկային հաշիվները կոտրելու նոր խարդախության սխեմաԷտնա հրաբխի ակտիվության պատճառով Իտալիայի զբոսաշրջության ոլորտի վնասը կարող է հասնել 24 մլն եվրոյիՄենք TRIPP-ին միջանցք չենք ասում, որ վաղը լինենք իշխանության, կարողանանք թուրքերի հետ բանակցելԿիևում չեն բացառել Զելենսկու և Լուկաշենկոյի հանդիպումըՉելյաբինսկի մարզում ձկնկիթ հիշեցնող հազվագյուտ սունկ են հայտնաբերելՎիրավորում են, մտածում են հանդուրժելո՞ւ ենք. Տարոն ՉախոյանԷմոցիոնալ պոռթկում էր, իսկ Կոնջորյանը դժվար կարողանա մեզ բան ասել. Նարեկ ԿարապետյանՋրի մակարդակի բարձրացման պատճառով փակվել է վրաց-ռուսական «Կազբեգի–Վերին Լարս» սահմանային անցակետը«Թոխմախի ՄՌՈւ»-ի մոտ բախվել են վեց մեքենա. մի քանի ավտոմեքենա վերածվել է մետաղե ջարդոնի Հայտնի է դարձել, որ Իրանն ու ԱՄՆ-ը փակ բանակցություններ են վարումԵՄ-ում Իսրայելի դեմ նոր սահմանափակումների շուրջ տարաձայնություններ են առաջացելNASA-ն հերքել է Երկրի ձգողականության անհետացման մասին լուրերըՍպասվում են կարճատև անձրևներ, ամպրոպ և քամու ուժգնացումՓաշինյան․ Հայաստանը Ռուսաստանի հարցում կոշտ որոշումների չի գնաՈչ մի օր առանց քեզ. Նորայր Նիկոյանի կնոջ՝ Լուսինեի հրապարակումը տալի հիշատակին Երկու կողմից որակումներ եղան․Կարապետյանը՝ ԱԺ-ում տեղի ունեցածի մասինԵրևանում մոտ 15 հազար տարվա բնակավայր է հայտնաբերվելՆյու Յորքի բնակիչները Զելենսկու պատվին ընթրիքի դեմ ստորագրություններ են հավաքումԵրթևեկության փոփոխություններ՝ Երևանում #Ուղիղ. Նարեկ Կարապետյանի ճեպազրույցըՌուսաստանում եվրոյի փոխարժեքը կտրուկ բարձրացել է՝ գերազանցելով 97 ռուբլինԹուրքիայի ՊՆ. Մեքքայի համաձայնագիրը չի սահմանում ընդհանուր թշնամիՌուսաստանում նշել են՝ ինչու է Կիևը, իրենց պնդմամբ, հրաժարվում վերադարձնել որոշ գերիներիՊուտինի այցը Ճապոնիայի հավակնած կղզի կոշտ արձագանք է առաջացրել ՏոկիոյումԲագրատ Սրբազանի գործով նիստը հետաձգվեցԳերմանիան զգուշացնում է այս ձմռանը գազի պակասի վտանգի մասինԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ օգոստոսի 13-ինԲանակին թողել ենք միայնակ, ինչ լինի, ասում ենք՝ բանակն ա մեղավոր, քրեական ենթամշակույթն ա պատճառըԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրում էական առաջընթաց է գրանցվել. ՆԳՆ Գիտնականները կանանց մոտ թուլամտության ավելի ցածր ռիսկի հետ կապված գործոն են հայտնաբերելBloomberg-ը հայտնել է Զելենսկու և Ուկրաինայի Կենտրոնական բանկի ղեկավարի միջև տարաձայնությունների մասինՓրկարարներն օգնություն են ցուցաբերել կիսակառույց շինությունում հայտնված երեխաներին (Լուսանկարներ) ԱԺ-ում լարված իրավիճակ է ստեղծվել․ պատգամավորները դուրս են եկել նիստերի դահլիճիցՓաշինյան․ Արմեն Գրիգորյանին առաջարկել եմ աշխատանք, նա մերժել էՄորդովայի հայ համայնքին նվիրված գրքի շնորհանդես՝ Երեւանում #ՈՒՂԻՂ. Փոխադարձ վիրավորանքներ ու մեղադրանքներ Աժ-ումԽոշոր հրդեհ՝ Թաթուլ Կրպեյանի անվան այգում․ հրշեջներն ու պարեկները կանխել են կրակի տարածումըՀայաստանը պատրաստվում է ընդլայնել գյուղմթերքի արտահանման շուկաները․ Պապոյան Ուկրաինային չեն հրավիրել Լեհաստանի պատմության ամենախոշոր ռազմական շքերթինՀայտնի է՝ որտեղ կանցկացվի «Եվրատեսիլ-2027»-ըՀին Հունաստանի ոճը դարձել է 2026-ի նորաձևության գլխավոր միտումներից մեկըԱԺ-ում իրավիճակը լարվել է․ Կոնջորյանը Ղազարյանին նախազգուշացում է արելԴավիթաշենի համայնքային ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. թմրանյութի 51 փաթեթ է հայտնաբերվել (տեսանյութ) Արաղչին նշել է ԱՄՆ-ի սխալ հաշվարկների պատճառը Իրանի հետ պատերազմումՌազմական ոստիկանության պետն աշխատանքից ազատման դիմում է գրել«Փորձում եմ ինչ-որ բան փոխանակել հրթիռների հետ». Զելենսկին պատմել է Թրամփին ուղղված խնդրանքների մասին«Մի տարվա թոշակս որ տամ, մի օր Ծաղկաձորում չեմ մնա». հայաստանցիներն ու զբոսաշրջիկները՝ հանգստի մասին (տեսանյութ) Էկվադորում CNN-ի ապրանքանիշով փաթեթներում 1.6 տոննա կոկաին է առգրավվելԻնչո՞ւ ՔՊ-ն ընտրեց Վարդևանյանին, ի՞նչ որոշում ունի ՔՊ-ն, ընդդիմադիր թեկնածուին կողմ կքվեարկի՞
Ամենադիտված