Վլադիմիր Գասպարյանի վերաբերյալ ՔԿ-ի տարածած տեղեկությունները զրպարտություն են. Տիգրան Աթանեսյան
Բլոգոսֆերա
Հայաստանի Հանրապետության ոստիկանության նախկին պետ, պաշտոնաթող գեներալ֊գնդապետ Վլադիմիր Գասպարյանի անունից լիազորված եմ հայտարարելու, որ ՀՀ Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ տեղ գտած տեղեկությունները, որոնք նաև տարածվեցին լրատվամիջոցների կողմից, ամբողջությամբ սուտ են և զրպարտություն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Վլադիմիր Գասպարյանի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանը։
«Վստահ եմ, որ քրեական գործի օբյեկտիվ նախաքննությամբ այդ տեղեկությունները հերքվելու են, իսկ համապատասխան հիմքերի առկայության դեպքում, մեղավոր անձը պետք է ենթարկվի պատասխանատվության ակնհայտ սուտ մատնության համար»,–գրել է փաստաբանը։
Հիշեցնենք, որ այսօր հայտնի դարձավ, որ քրեական գործ է հարուցվել՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)