Մանուէլ Պետրոսյանը Իսպանիայի մրցաշարի առաջատարներից է
Սպորտ
Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը իսպանական միջազգային մրցաշարի հինգ առաջատարներից մեկն է:
Մրցաշարի 5-րդ տուրում Պետրոսյանը հաղթանակ տոնեց: Մրցակցի նկատմամբ առավելության հասան նաև Տիգրան Հարությունյանը և Վահե Բաղդասարյանը: Այս տուրից հետո Պետրոսյանն ունի 4,5 միավոր և 5 առաջատարներից մեկն է:
Իսպանիայում շարունակվում է «Սիտջես» խոշոր միջազգային մրցաշարը, որին մասնակցում են 183 շախմատիստ՝ 41 երկրից: Մրցաշարի մասնակիցների թվում են հանրահայտ գրոսմայստերներ Վասիլի Իվանչուկը, Դմիտրի Անդրեյկինը, Էռնեստո Ինարկիևը, Կրիշնան Սաշիկիրանը և մի շարք այլ գրոսմայստերներ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)