Հայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրում Հունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես Պատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել Տաշքենդում Հայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ Թադևոսյան Յոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցը Tesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու «Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասին Google-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ին Microsoft-ի նոր լեզվական մոդելն աշխատում է անմիջապես օգտատիրոջ համակարգչում Յուպիտերի ստվերում երևաց Եվրոպա արբանյակի թաքնված օվկիանոսի հնարավոր հետքը Մայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը 0,04 նանոմետր․ եվրոպական ռենտգենյան լազերը գերազանցեց իր ռեկորդը 

Կյանքը 4 պատից ներս. տարբերվողները (տեսանյութ)

Հասարակություն

ՀՀ առողջապահության նախարարության տվյալների համաձայն՝ Հայաստանում այսօր կա հոգեկան առողջության խնդիր ունեցող մոտ 54 հազար մարդ: Նրանք բոլորը բժիշկների հսկողության տակ են, սակայն հիվանդանոց տեղափոխվել ցանկանում են ոչ բոլորը. ոմանք նախընտրում են թաքցնել իրենց առողջական խնդիրը, ոմանք էլ պարզապես սարսափում են հիվանդանոցում ապրելու մտքից: Մարդու իրավունքների պաշտպանի կողմից հրապարակված զեկույցի համաձայն՝ Հայաստանի մի շարք հոգեբուժարաններում մնալը լուրջ փորձություն է հիվանդի համար:

 Թող ոչ ոք չիմանա, որ նա հիվանդ է

25 ամյա Նելլին (անունը փոխված է) բնակվում է Լոռու գյուղերից մեկում: Դեռ մանուկ հասակում նրա մոտ նկատվել է տարօրինակ վարքագիծ. աղջիկը երբեմն ագրեսիվ է դառնում, իսկ երբեմն՝ շատ անտարբեր: Նրա մոր բնութագրմամբ՝ Նելլին կամ ժամերով լռում էր, ոչ ոքի ուշադրություն չի դարձնում, կամ ուղղակի սկսում էր կոտրել ձեռքն ընկած իրերը: Դստեր հոգեվիճակից անհանգստացած՝ աղջկա հետ գնացել են հիվանդանոց: Մասնագետներն այնտեղ տվել են սարսափելի ախտորոշումը՝ Նելլին հոգեկան խանգարում ունի:

«Ժամանակ առ ժամանակ գնում ենք հոգեբուժարան, նա հետազոտվում է, հատուկ դեղեր է խմում, որի շնորհիվ էլ հիմնականում խաղաղ է: Լինում են դեպքեր, երբ նևրոզը սրվում է, դառնում է անկառավարելի: Ես միայն մի մտքից եմ սարսափում, որ հանկարծ ինքն իրեն վնաս չտա, թե չէ  տունը թող հա էլ վնասի»,-ասում է մայրը, ով դստեր հետ մոտ 20 տարի առաջ մշտական բնակություն է հաստատել գյուղում:

«Մենք Սյունիքի մարզում էինք բնակվում, երբ հիվանդությունն ախտորոշվեց, որոշեցինք, որ էս հեռու գյուղում ենք ապրելու, ուզում էինք համեմատաբար քիչ բնակեցված տեղում ապրել: Երբ տեղափոխվեցինք, ամուսինս այդ ժամանակ մեկնեց արտագնա աշխատանքի, որ գումար ուղարկեր բուժման համար, թեպետ ասել էին, որ դա չի բուժվի: Գնաց ու չեկավ: Իրենց հիվանդ աղջիկ պետք չէր»,-հիշում է կինը:

Սյունիքում ընտանիքը հազվադեպ է լինում, բայց հարցազրույցի համար մեզ հրավիրել էին Սյունիք: Այնտեղից մեկնեցինք Լոռի, որտեղ էլ հանդիպեցինք Նելլին:

Նելիի հետ զրուցել, սակայն, չհաջողվեց: Նրա միտքը շաղված էր: Մի անկյունում խաղում էր տիկնիկի հետ: Մայրն ասում է, որ աղջիկն իրեն դեռ 5-6 տարեկան է զգում:

«Երեխաս նեղվում է այս տան պատերից, ուզում է դուրս գալ, խաղալ գյուղի փոքրիկ երեխաների հետ, իսկ ես արգելում եմ. թող չիմանան, որ աղջիկս նման սրված  խնդիր ունի: Դա իմ ցավն է: Ես չեմ ուզում դրա մասին բարձր խոսել: Երբ օրը գալիս է, ես նրան տանում եմ հիվանդանոց, բերում տուն ու առանց ինձ երբեք դուրս չեմ թողնում: Միայն իմ ձեռքը բռնած, միայն ինձ հետ»,-ասում է մայրը:

Սանհանգույցը թեպետ նոր ու բարվոք է, սակայն այնտեղ մտնելու համար հիվանդները պետք հերթ կանգնեն: Յուրաքանչյուր հարկում կա երկու զուգարան:

 Հոգեբուժարան. այստեղ պետք է շշուկով խոսենք

Գյումրու հոգեկան առողջութայն կենտրոնում  այսօր 41 հիվանդ կա: Կենտրոնը երկու մասից է բաղկացած. կանայք  և տղամարդիկ նույն հարկում մնալ չեն կարող: Դա որոշել է Առողջապահության նախարարությունը:

Հոգեբուժարանում կան հիվանդներ, ովքեր ավելի քան 10 տարի է՝ այնտեղ են բնակվում: Տարիների ընթացքում հիվանդները մտերմանում են, երբեմն նույնիսկ իրականությունից կտրված՝ հորինում, թե իրենց հարազատների հետ են նույն հարկի տակ ապրում:

«Կամաց, կամաց…. Բարձր մի խոսեք, մեզ մոտ չի կարելի բարձր խոսել, մեր տանը հիվանդ կա, հազիվ գլխացավ անցավ, դեղ է խմել, թող քնի»,-ասում է հիվանդներից մեկը, ում պատկերացմամբ, կողքի մահճակալին պառկած հիվանդը իր հարազատն է, իսկ ինքը՝ խնամակալը:

Խախտումներ Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում. ՄԻՊ

Տարեսկզբին Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը հրապարկեց «Հոգեբուժական կազմակերպություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ» 112 էջից բաղկացած արտահերթ զեկույցը, որտեղ անդրադարձ կար նաև  Գյումրու հոգական առողջության կենտրոնին։ ՄԻՊ-ի մշտադիտարկող փորձագետները կենտրոնում արձանագրել էին  մի շարք խախտումներ, ըստ որի կենտրոնը գերբնակեցված էր,  լոգանքը 10 օրը մեկ էր կազմակերպվում, ճաշասենյակներում սեղանների և աթոռների քանակի անբավարարություն կար, տաքսաֆոններ կամ հեռախոսներ չկային,  ժամկետանց դեղորայք  կար: Կենտրոնի տնօրեն Նադյա Վարդանյանը նշված խնդիրներից մի քանիսի հետ համակարծիք է: Օրինակ, ընդունում է, որ այն ժամանակ շենքը գերբնակեցված է եղել, ավելի քան 55 հիվանդ են ունեցել, իսկ այդ քանակի հիվանդ շենքը ընդունել չի կարող: Սակայն չի ընդունում փաստը, որ ճաշասենյակում չունեն համապատասխան գույք: Զեկույցում նաև անդրադարձ կար առ այն, որ հիվանդանոցում ժամկետանց դեղ է հայտնաբերվել: Բժշկուհու խոսքով, սակայն, իրենց այնքան փոքր բյուջե ունեն, որ ունեցած դեղը չի կարող մնալ և հնանալ:

«Մենք զսպաշապիկ չենք օգտագործում. եթե մասնագիտորեն գտնում ենք, որ հիվանդն անկառավարելի է, փորձում ենք դեղորայքային հանդարտեցման մեթոդներ կիրառել։ Իսկ ծեծելու մասին խոսք անգամ չի գնում»,-ասում է բժշկուհին՝ անդրադառնալով ՄԻՊ-ի կողմից ներկայացված այն կետին, որ հանրապետության մի շարք հոգեբուժարաններում հիվանդներին կապում և ծեծում են:

Տեսանյութում ներկայացված կինը 4 տարի առաջ է տեղափոխվել Գյումրի: Մինչ այդ բնակվել է Երևանում գործող Նուբարաշեն հոգեբուժական կենտրոնում:

Ժամկետանց դեղեր, բռնություն… ՄԻՊ-ը պատմում է  հոգեբուժարաններում առկա  խնդիրների մասին

2017 թ. Մարդու իրավունքների պաշտպանի հատուկ ուշադրության կենտրոնում են եղել հոգեբուժական կազմակերպություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերը՝ այս տարվա մարտի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր  ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ նշելով, որ  նախորդ տարի իրականացրել են մշտադիտարկման այցեր բոլոր հոգեբուժարաններում:

Այցերի արդյունքում պարզվել էր, որ, օրինակ, մի շարք հոգեբուժական կազմակերպություններում օգտագործվել են օրենքով չնախատեսված զսպման, ներգործության միջոցներ և արձանագրվել են դրանց կիրառման կարգի խախտումներ, օրինակ՝ Գյումրիի հոգեկան առողջության կենտրոնում ֆիզիկական զսպման նպատակով կիրառվել են բարդ կառուցվածքով կաշվից գոտիներ:

Պաշտպանի ներկայացրած արտահերթ 2018թ–ի զեկույցի համաձայն, Արմաշի առողջության կենտրոնում, Ավանի և Նուբարաշենի հոգեբուժարաններում որպես զսպման միջոց կիրառում էին  ռետինե լարանները, Վարդենիսի հոգեբուժարանում` սավանի կտորներից պատրաստված կապանքներ, իսկ Սյունիքի, Լոռու բուժհաստատություններում` սինթետիկ գործվածքների կտորներից պատրաստված գոտիներ։

Ընդ որում, բուժհիմնարկների մեծ մասում չկան զսպման մեթոդների կիրառման համար առանձին սենյակներ։ Ամեն ինչ կատարվում է մնացածների աչքի առաջ։

Նույն զեկույցի համաձայն՝  Նուբարաշենի, Գյումրիի, Լոռու, Նուբարաշենի, Վարդենիսի հոգեբուժարաններում ժամկետանց դեղեր էին  հայտնաբերվել հիվանդանոցի դեղատանը, բաժանմունքներում, միջամտությունների սենյակներում։ Զեկույցում նշվում է, որ դրանք նույնիսկ պատշաճ հաշվառված չեն եղել գրանցամատյաններում։ Մարդու իրավունքների պաշտպանի խոսքով՝   հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք առանձին դեպքերում հնարավորություն են ունեցել մոտակայքում գտնվող դեղատերից դեղեր ձեռք բերել՝ առանց վերահսկվելու:

Ըստ մարդու իրավունքերի պաշտպանի՝  մի շարք հիվանդանոցենորւմ երբեմն հագուստը լվացվելուց հետո չի անհատականացվել  և բաժանվել է պատահականության սկզբունքով, կենցաղային պայմանների, այդ թվում՝ սանիտարահիգիենիկ պայմանների հետ կապված խնդիրներ էլ կան:

Զեկույցի համաձայն,  ամենամեծ խախտումներն արձանագրվել էին  Նուբարաշեն հոգեբուժարանում:

 

Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում պատրաստվում են դիմավորել 2019 թվականը: Հիվանդները նշում են, որ դա իրենց ամենասիրելի տոնն է:

Խնդիրը կարգավորման փուլում է

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հոգեբուժարաններին առնչվող՝ Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ հրապարակային զեկույցում տեղ գտած խախտումները վերացնելու համար Առողջապահության նախարարությունը հաստատել է միջոցառումների ծրագիր։

Մասնավորապես, հաստատվել է հոգեբուժարաններում գտնվող անձի իրավունքների իրազեկման թերթիկի նոր ձև, մշակվել են մի շարք օրենքների նախագծեր, որոնք վերաբերում են անգործունակ ճանաչված անձի հոգեբուժական օգնության և սպասարկման կարգին, իրավական մարմինների հետ համագործակցությանը և այլն, մի շարք հոգեբուժական կազմակերպություններում կատարվել են ընթացիկ վերանորոգման աշխատանքներ, ձեռք են բերվել մահճակալներ, կենցաղային ապրանքներ, կահույք, սպիտակեղեն, ֆիզիկական զսպման միջոցներ, հիգիենիկ և այլ անհրաժեշտ պարագաներ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրումՀունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսՊատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել ՏաշքենդումՀայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ ԹադևոսյանՅոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցըTesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու«Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասինGoogle-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ինMicrosoft-ի նոր լեզվական մոդելն աշխատում է անմիջապես օգտատիրոջ համակարգչումՅուպիտերի ստվերում երևաց Եվրոպա արբանյակի թաքնված օվկիանոսի հնարավոր հետքըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը0,04 նանոմետր․ եվրոպական ռենտգենյան լազերը գերազանցեց իր ռեկորդը«Claude»-ի ստեղծողը բորսայական տեղաբաշխումից ստացավ 91,6 միլիարդ դոլարՓաշինյանի բուլդոզերն առաջ է գնում, իսկ դիմադրությունը ուշանում է. Մելիք-ՇահնազարյանՄարտկոցի ներսը՝ չորս չափումներով․ որտե՞ղ են լիթիումի իոններն ավելի արագ շարժվում«Վոյաջեր 1»-ի ազդանշանին այժմ մեկ ամբողջ օր է պետք Երկիր հասնելու համար«Ղրիմի կամուրջը չի մնալու»․ Զելենսկին նոր հարվածների իրավունքն է պնդումՊուտինը «սխալմամբ մի երկու փոքր հրթիռ է արձակել Լեհաստանի ուղղությամբ»․ Թրամփ54 տոկոսից՝ 0,2 տոկոս․ ի՞նչ է չափել OpenAI-ը մոդելների պաշտպանության փորձարկման ժամանակԻնչպե՞ս նվազեցնել լույսի անդրադարձը․ Հարվարդի պատասխանը նանոսյուների երկրորդ շերտն էՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենTRIPP նախագծի իրագործման պաշտոնական մեկնարկը կտրվի երկուշաբթի. վարչապետՏիեզերակայանից՝ Երկիր․ «Dragon»-ը վերադարձնում է կենսատպված արյունատար անոթի նմուշըԱռնվազն 50 միավոր՝ 26-րդ անգամ․ Հարդենը շրջանցեց Քոբի ԲրայանտինՀունգարիան հրաժարվել է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցության բանակցությունները արգելափակելուցԴեմոկրատները պահանջում են դադարեցնել Իրանի դեմ ռազմական հարձակումների ֆինանսավորումըՄեծ Բրիտանիան հաստատել է կիբերհարձակումները Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ Եվրոպայում ռազմական շինարարության ծախսերը կարող են հասնել 620 մլրդ եվրոյի․ FTՄեծարենցի փողոցում հրդեհ է բռնկվել կայանված «Opel Zafira»-ում և բեռնատար «Գազել»-ումԹեհրանը հայտնում է Հորմուզի նեղուցի վրա ամերիկյան MQ-9 խոցելու մասինԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան MQ-9 անօդաչուի խոցման մասինՌոնալդուն վրիպեց 11-մետրանոցից․ Սպերցյանի անկյունայինից հետո հաշիվը դարձավ 3։1Կվերսկսի՞ Ռուսաստանն ավիակերոսինի արտահանումը․ որոշումը կառավարությանն էԹանկացումների դեմ վեցերորդ շաբաթ օրը․ Ֆրանսիայում 148 ցույց է նախատեսված34,5 միլիարդ եվրո՝ Սիենայի բանկի համար․ ինչո՞ւ խորհուրդը վերապահում ունիՄաքդոնալդը բարձր է գնահատել Digitec 2026–ն ու Հայաստանի հետ փոխգործակցությունըՓաշինյանի վերջնագիրը, նոր դեսպան Մոսկվայում․ Զախարովայի ուղերձը ԵրևանինՆոկաուտ՝ 1 րոպե 54 վայրկյանում․ Սիմոնյանն ապահովեց Հայաստանի առաջին մեդալը Մ23 ԵԱ-ումՈւոլ Սթրիթի ծանր շաբաթը․ S&P 500-ը կորցրեց 8,6 տոկոսՆիկոլ Փաշինյանն ընդունել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ ՍաթյարթիինՓեզեշքիան․ ձմռանը գազն ու հոսանքը գործարաններում պետք է անջատվեն վերջինը148 անօդաչու և 3 հրթիռ․ Ուկրաինան հարվածներ է արձանագրել 19 վայրումԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները փակուղում են3։9-ից՝ 11։9․ Հայկ Մարտիրոսյանը մեկ պարտիայով վճռեց 9-րդ տեղի պայքարըԱբաս Արաղչի․ ԱՄՆ-ը պետք է հստակ հայտարարի Իրանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու ցանկության մասինՖիննական ծոցում հարվածել են բեռնանավի․ նահանգապետը հայտնում է տարհանման մասինԻրանը փաստացիորեն դուրս է մնացել Միջուկային զենքի տարածման կանխման պայմանագրիցՔեյնը փոխարինվեց 20-րդ րոպեին․ «Բավարիան» նրան կորցրեց մի քանի ամսով«Քաղցած խաղերի» նոր ֆիլմը գլխավորում է կինովարձույթը 67 շուկայից 66-ումԹրամփը բարձր հարկով է սպառնում արտերկրում տվյալների կենտրոն կառուցող ընկերություններին
Ամենադիտված