Հայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրում Հունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես Պատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել Տաշքենդում Հայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ Թադևոսյան Յոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցը Tesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու «Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասին Google-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ին Microsoft-ի նոր լեզվական մոդելն աշխատում է անմիջապես օգտատիրոջ համակարգչում Յուպիտերի ստվերում երևաց Եվրոպա արբանյակի թաքնված օվկիանոսի հնարավոր հետքը Մայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը 0,04 նանոմետր․ եվրոպական ռենտգենյան լազերը գերազանցեց իր ռեկորդը 

Զինկոմիսարիատը չի հետաքրքրվում որդուս առողջականով․ ապագա զինվորի մայր

Հասարակություն

18-ամյա Լևոն Գապոյանը փաստի առաջ է կանգնել. դեռևս տարիներ առաջ ի հայտ եկած առողջական խնդիրների խորանալու պատճառով չի կարողանում զորակոչվել բանակ: Բանն այն է, որ երիտասարդի մոտ ախտորոշվել է կեռատակոնուս հիվանդությունը, որը եղջերաթաղանթի դեգեներատիվ հիվանդություն է։

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում վերջինիս մայրը՝ տիկին Քնարիկը պատմեց, որ տղայի մոտ առկա հիվանդության մասին պարզվել է ընդամենն ամիսներ առաջ՝ զինվորական հերթական ստուգումն անցնելիս.

«Ամռանը տղաս պետք է մեկներ ծառայության․ նա սովորում է Եվրոպական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում և նրան պարտադիր ծառայությունն անհրաժեշտ է։ Նա նաև ընդգրկված էր «Պատիվ ունեմ ծրագրում»։ Սակայն 2018թ. զինվորական հերթական ստուգման ժամանակ պարզվեց, որ երեխայիս մոտ առկա է կեռատակոնուս հիվանդության ծանր աստիճան: Անմիջապես գնացի Վարդենիսի զինկոմիսարիատ, պահանջեցի որդուս 2016թ․ բժշկական ակտը, պարզվեց՝ զինկոմը դեռ այն ժամանակ հայտնաբերած է եղել հիվանդությունը, բայց ինձ տեղյակ չի պահել այդ մասին, ոչ էլ միջոցներ է ձեռնարկել՝ հիվանդության հետագա խորացումը կանխելու համար։ Ես ինքս տղայիս տարա հիվանդանոց, ասացին, որ վիճակը ծանր է, և երկու աչքը հարկավոր է վիրահատել, որպեսզի կանխվի տեսողության կորուստը։ Հիվանդանոցում պահանջեցին գրություն զինկոմից, որ թույլ են տալիս որպես զորակոչ վիրահատություն կատարել, բայց այդտեղից ինձ գրություն չտվեցին՝ ասելով, որ սպասեմ՝ մինչև տարեկետում տրամադրեն։ Իրենց անփության պատճառով իմ մատղաշ երեխային հաշմանդամ սարքեցին: 

Այս հարցում օգնելու համար դիմել եմ նաև Հանրապետության զինկոմ Հենրիկ Մուրադյանին, սակայն ինձ պատասխանեց՝ «գնա 40 հատ տղա ունեցի, սի՞րտն ա, թո՞քն ա, ի՞նչ ա եղել, ինչի՞ ես խառնվել իրար»: Որպես զինկոմ՝ ինձ որևէ ձևով չի աջակցում, այլ հակառակը՝ օգտվում է պաշտոնական դիրքից և ոտնահարում իմ իրավունքները»,- իր մտահոգությունը հայտնեց միայնակ մայրը, ում խնամքին է երկու երեխա:

Նրա խոսքով՝ տղային թողել են բախտի քմահաճույքին, անգամ չեն էլ հետաքրքրվում առողջական վիճակով. «Տղայիս 10 ամսով տարկետում են տվել, բայց այս ընթացքում ոչ ոքի մտքով չի անցել գալ, տեսնել՝ ինչպես է, արդյոք վիրահատություն արվե՞լ է, թե՞ ոչ: Այս պահին հիվանդանոցում ենք, տղաս քիչ հետո կվիրահատվի։ Եթե իմ որդին խախտեր ծառայության օրենքները, վստահ եմ՝ կձերբակալեին և ազգի դավաճի հոդվածով կդատեին, այնինչ  այսօր իրենք չեն հետաքրքրվում տղայիս առողջական վիճակով»,- նշեց Լևոն Գապոյանի մայրը:

Մենք պարզաբանումներ ստանալու համար կապ հաստատեցինք նաև Գեղարքունիքի մարզի զինկոմի տեղակալ Արթուր Վարդանյանի հետ, սակայն վերջինս փոխանցեց, որ ոչինչ ասել չի կարող, քանի որ դատախազությունում քննություն է ընթանում՝ ուղղորդելով զրուցել Լևոն Գապոյանի ծնողի կամ գործով զբաղվող քննիչի հետ։

Ի դեպ, նշենք, որ այս առնչությամբ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 315 հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական անփություն, մարմնական ծանր վնասվածք): Նյութերը քննվում են Քննչականի Սևանի 5-րդ կայազորի բաժնում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրումՀունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսՊատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել ՏաշքենդումՀայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ ԹադևոսյանՅոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցըTesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու«Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասինGoogle-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ինMicrosoft-ի նոր լեզվական մոդելն աշխատում է անմիջապես օգտատիրոջ համակարգչումՅուպիտերի ստվերում երևաց Եվրոպա արբանյակի թաքնված օվկիանոսի հնարավոր հետքըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը0,04 նանոմետր․ եվրոպական ռենտգենյան լազերը գերազանցեց իր ռեկորդը«Claude»-ի ստեղծողը բորսայական տեղաբաշխումից ստացավ 91,6 միլիարդ դոլարՓաշինյանի բուլդոզերն առաջ է գնում, իսկ դիմադրությունը ուշանում է. Մելիք-ՇահնազարյանՄարտկոցի ներսը՝ չորս չափումներով․ որտե՞ղ են լիթիումի իոններն ավելի արագ շարժվում«Վոյաջեր 1»-ի ազդանշանին այժմ մեկ ամբողջ օր է պետք Երկիր հասնելու համար«Ղրիմի կամուրջը չի մնալու»․ Զելենսկին նոր հարվածների իրավունքն է պնդումՊուտինը «սխալմամբ մի երկու փոքր հրթիռ է արձակել Լեհաստանի ուղղությամբ»․ Թրամփ54 տոկոսից՝ 0,2 տոկոս․ ի՞նչ է չափել OpenAI-ը մոդելների պաշտպանության փորձարկման ժամանակԻնչպե՞ս նվազեցնել լույսի անդրադարձը․ Հարվարդի պատասխանը նանոսյուների երկրորդ շերտն էՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենTRIPP նախագծի իրագործման պաշտոնական մեկնարկը կտրվի երկուշաբթի. վարչապետՏիեզերակայանից՝ Երկիր․ «Dragon»-ը վերադարձնում է կենսատպված արյունատար անոթի նմուշըԱռնվազն 50 միավոր՝ 26-րդ անգամ․ Հարդենը շրջանցեց Քոբի ԲրայանտինՀունգարիան հրաժարվել է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցության բանակցությունները արգելափակելուցԴեմոկրատները պահանջում են դադարեցնել Իրանի դեմ ռազմական հարձակումների ֆինանսավորումըՄեծ Բրիտանիան հաստատել է կիբերհարձակումները Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ Եվրոպայում ռազմական շինարարության ծախսերը կարող են հասնել 620 մլրդ եվրոյի․ FTՄեծարենցի փողոցում հրդեհ է բռնկվել կայանված «Opel Zafira»-ում և բեռնատար «Գազել»-ումԹեհրանը հայտնում է Հորմուզի նեղուցի վրա ամերիկյան MQ-9 խոցելու մասինԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան MQ-9 անօդաչուի խոցման մասինՌոնալդուն վրիպեց 11-մետրանոցից․ Սպերցյանի անկյունայինից հետո հաշիվը դարձավ 3։1Կվերսկսի՞ Ռուսաստանն ավիակերոսինի արտահանումը․ որոշումը կառավարությանն էԹանկացումների դեմ վեցերորդ շաբաթ օրը․ Ֆրանսիայում 148 ցույց է նախատեսված34,5 միլիարդ եվրո՝ Սիենայի բանկի համար․ ինչո՞ւ խորհուրդը վերապահում ունիՄաքդոնալդը բարձր է գնահատել Digitec 2026–ն ու Հայաստանի հետ փոխգործակցությունըՓաշինյանի վերջնագիրը, նոր դեսպան Մոսկվայում․ Զախարովայի ուղերձը ԵրևանինՆոկաուտ՝ 1 րոպե 54 վայրկյանում․ Սիմոնյանն ապահովեց Հայաստանի առաջին մեդալը Մ23 ԵԱ-ումՈւոլ Սթրիթի ծանր շաբաթը․ S&P 500-ը կորցրեց 8,6 տոկոսՆիկոլ Փաշինյանն ընդունել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ ՍաթյարթիինՓեզեշքիան․ ձմռանը գազն ու հոսանքը գործարաններում պետք է անջատվեն վերջինը148 անօդաչու և 3 հրթիռ․ Ուկրաինան հարվածներ է արձանագրել 19 վայրումԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները փակուղում են3։9-ից՝ 11։9․ Հայկ Մարտիրոսյանը մեկ պարտիայով վճռեց 9-րդ տեղի պայքարըԱբաս Արաղչի․ ԱՄՆ-ը պետք է հստակ հայտարարի Իրանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու ցանկության մասինՖիննական ծոցում հարվածել են բեռնանավի․ նահանգապետը հայտնում է տարհանման մասինԻրանը փաստացիորեն դուրս է մնացել Միջուկային զենքի տարածման կանխման պայմանագրիցՔեյնը փոխարինվեց 20-րդ րոպեին․ «Բավարիան» նրան կորցրեց մի քանի ամսով«Քաղցած խաղերի» նոր ֆիլմը գլխավորում է կինովարձույթը 67 շուկայից 66-ումԹրամփը բարձր հարկով է սպառնում արտերկրում տվյալների կենտրոն կառուցող ընկերություններին
Ամենադիտված