«Ալաշկերտ»-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի Թուրքիայում
Սպորտ
Հայաստանի գործող չեմպիոն «Ալաշկերտ»-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի Թուրքիայում:
Առաջին հավաքը թիմը կանցկացնի հունվարի 11-23 Երևանում: Հունվարի 24-ից փետրվարի 6-ը «Ալաշկերտ»-ն ուսումնամարզական հավաք կանցկացնի Անթալիայում, որի ընթացքում նախատեսված են 3 ստուգողական հանդիպում:
Հունվարի 30-ին Արամ Ոսկանյանի գլխավորած թիմը կհանդիպի Չեխիայի Բարձրագույն խմբում հանդես եկող «Սլովացկո» ակումբին, իսկ փետրվարի 4-ին «Ալաշկերտ»-ը կխաղա ղազախական «Ակտոբե»-ի հետ, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին: Փետրվարի 5-ին ալաշկերտցիները կհանդիպեն Ուկրաինայի Պրեմիեր լիգան ներկայացնող «Մարիուպոլ»-ին, իսկ հաջորդ օրը կվերադառնան Երևան:
Փետրվարի 11-25-ը «Ալաշկերտ»-ը ևս մեկ ուսումնամարզական հավաք կանցկացնի Անթալիայում, որի ընթացքում նախատեսված են 6 ստուգողական հանդիպումներ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)