Մորդովայի հայ համայնքին նվիրված գրքի շնորհանդես՝ Երեւանում #ՈՒՂԻՂ. Փոխադարձ վիրավորանքներ ու մեղադրանքներ Աժ-ում Խոշոր հրդեհ՝ Թաթուլ Կրպեյանի անվան այգում․ հրշեջներն ու պարեկները կանխել են կրակի տարածումը Հայաստանը պատրաստվում է ընդլայնել գյուղմթերքի արտահանման շուկաները․ Պապոյան Հայտնի է՝ որտեղ կանցկացվի «Եվրատեսիլ-2027»-ը ԱԺ-ում իրավիճակը լարվել է․ Կոնջորյանը Ղազարյանին նախազգուշացում է արել Դավիթաշենի համայնքային ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. թմրանյութի 51 փաթեթ է հայտնաբերվել (տեսանյութ) Ռազմական ոստիկանության պետն աշխատանքից ազատման դիմում է գրել «Մի տարվա թոշակս որ տամ, մի օր Ծաղկաձորում չեմ մնա». հայաստանցիներն ու զբոսաշրջիկները՝ հանգստի մասին (տեսանյութ) Ինչո՞ւ ՔՊ-ն ընտրեց Վարդևանյանին, ի՞նչ որոշում ունի ՔՊ-ն, ընդդիմադիր թեկնածուին կողմ կքվեարկի՞ Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կրկին ցորեն է ուղարկվում Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 

Փաշինյանը՝ Արշակ Կարապետյանին խորհրդական նշանակելու մասին

Քաղաքական

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի  ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանին իր խորհրդական նշանակելու որոշման շուրջ քննարկումներին ու քննադատություններին: Արշակ Կարապետյանը Հայաստանի  ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնից ազատվել էր 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմից հետո:

Դիլիջանում լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով խոսակցություններին, թե Արշակ Կարապետյանն է ապրիլյան պատերազմի պատասխանատուն, ընդգծեց՝ նրանք, ովքեր ասում են, որ Արշակ Կարապետյանն է ապրիլյան պատերազմի պատասխանատուն, նրանք, ըստ էության,  ասում են, որ նրանից վերև ոչ մեկ պատասխանատու չէ:  «Նրանք, ովքեր հիշատակում են, որ Արշակ Կարապետյանին այդ իրադարձությունների արդյունքում գործից հանել է Սերժ Սարգսյանը, նրանք ասում են, որ Սերժ Սարգսյանը փաստորեն արդար դատավոր է, և  այդ իրավիճակում արդար որոշում է կայացրել: Ես քառօրյա պատերազմի վերաբերյալ կարդացել եմ տասնյակ, եթե ոչ  հարյուրավոր էջերով գաղտնի նյութեր և այդ նյութերում ոչինչ չեմ գտել հետախուզական տվյալների բացակայության կամ պակասության մասին»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ թեմայի շուրջ հնչող հարցերը վկայում են այն մասին, որ մեր հանրությունը, մենք բոլորս ունենք շատ հարցեր ապրիլյան պատերազմի վերաբերյալ: «Իսկ դա նշանակում է, որ մենք պետք է հանգիստ գտնենք այդ հարցերի պատասխանները: Դրանց այն մասը, որը հնարավոր է ներկայացնել հանրությանը, պետք է ներկայացնենք հանրությանը:

Նա հավելեց, որ քառօրյա պատերազմի մեկնարկից առնվազն մեկ ամիս առաջ ադրբեջանական զորքերի կուտակում է եղել ամբողջ շփման գծի երկայնքով, և դա իմացել են բոլորը: «Ես հիմա ինձ իրավունք չեմ վերապահի գնահատականներ տալ նախկինում տեղի ունեցած մանրամասների վերաբերյալ, որովհետև կարծում եմ, որ մենք այդ գնահատականները պետք է գտնենք»,- նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:

Հարցին, թե ո՞վ է առաջարկել Արշակ Կարապետյանի թեկնածությունը վարչապետի խորհրդականի պաշտոնում, ՀՀ վարչապետի պաշտոնակատարը պատասխանեց, որ ոչ ոք չի առաջարկել, ինքն է այդ որոշումը կայացրել: «Համոզված եմ, որ նա իր պարտականությունները կկատարի: Ես արդեն ասացի, որ մենք պետք է մտածենք բարձրացված գլոբալ հարցերի պատասխանները գտնելու վերաբերյալ, իսկ եթե որևէ փուլում հարցեր կծագեն, այս կարգավիճակում նա ավելի մեծ պարտավորություն կունենա հարցերին կոնկրետ պատասխանելու»,- ընդգծեց Փաշինյանը:

Անդրադառնալով մեկնաբանություններին, թե ապրիլյան պատերազմը պայմանավորված է եղել՝ Փաշինյանը նշեց, որ  այս ընթացքում բազմաթիվ բանավոր և գրավոր տեղեկություններ են ստացվում, որոնք որոշակի տեղեկություններ են և  դեռ ստուգման կարիք ունեն: «Ես գիտեմ, որ այդպիսի վարկած եղել է, որը լայնորեն քննարկվել է: Մի բանում կարող եք չկասկածել, որ մեր բոլոր գործողությունները ուղղված են լինելու մեզ համար կարևոր ճշմարտությունները բացահայտելուն, եթե նույնիսկ առաջին հայացքից դրանք կարող են հակառակ տպավորություն թողնել»,- ընդգծեց նա:

Փաշինյանը խոսեց նաև սոցիալական ցանցերում տարածված տեսանյութի մասին, որում իր կողմնակիցները, այս պահին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը և ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը տարակուսանք են հայտնում, որ Արշակ Կարապետյանը ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնից ազատվելուց հետո նշանակվել է ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը կից ռազմական կցորդ: Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ եթե ինչ-որ հայտարարություն որևէ մեկի հասցեին հնչում է բանավոր, դա չի նշանակում, որ  այդ մարդու հասցեին կայացվել է դատավճիռ:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մորդովայի հայ համայնքին նվիրված գրքի շնորհանդես՝ Երեւանում #ՈՒՂԻՂ. Փոխադարձ վիրավորանքներ ու մեղադրանքներ Աժ-ումԽոշոր հրդեհ՝ Թաթուլ Կրպեյանի անվան այգում․ հրշեջներն ու պարեկները կանխել են կրակի տարածումըՀայաստանը պատրաստվում է ընդլայնել գյուղմթերքի արտահանման շուկաները․ Պապոյան Ուկրաինային չեն հրավիրել Լեհաստանի պատմության ամենախոշոր ռազմական շքերթինՀայտնի է՝ որտեղ կանցկացվի «Եվրատեսիլ-2027»-ըՀին Հունաստանի ոճը դարձել է 2026-ի նորաձևության գլխավոր միտումներից մեկըԱԺ-ում իրավիճակը լարվել է․ Կոնջորյանը Ղազարյանին նախազգուշացում է արելԴավիթաշենի համայնքային ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. թմրանյութի 51 փաթեթ է հայտնաբերվել (տեսանյութ) Արաղչին նշել է ԱՄՆ-ի սխալ հաշվարկների պատճառը Իրանի հետ պատերազմումՌազմական ոստիկանության պետն աշխատանքից ազատման դիմում է գրել«Փորձում եմ ինչ-որ բան փոխանակել հրթիռների հետ». Զելենսկին պատմել է Թրամփին ուղղված խնդրանքների մասին«Մի տարվա թոշակս որ տամ, մի օր Ծաղկաձորում չեմ մնա». հայաստանցիներն ու զբոսաշրջիկները՝ հանգստի մասին (տեսանյութ) Էկվադորում CNN-ի ապրանքանիշով փաթեթներում 1.6 տոննա կոկաին է առգրավվելԻնչո՞ւ ՔՊ-ն ընտրեց Վարդևանյանին, ի՞նչ որոշում ունի ՔՊ-ն, ընդդիմադիր թեկնածուին կողմ կքվեարկի՞Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կրկին ցորեն է ուղարկվումԶինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ «Չիտո-Գրիտո»-ի BMW-ն պարեկները տեղափոխել են հատուկ պահպանվող տարածքՄարոկկոն քննարկում է Իսպանիայի հետ արտահանձնման մասին համաձայնագրի կասեցումը«Հայկական կոնյակ» մակնշմամբ 3 արտադրատեսակներում հայտնաբերվել է ոչ խաղողային ծագման սպիրտԱրմեն Գրիգորյանի՝ պաշտոնից ազատման հարցը անակնկալ չէր, բայց այդ հարցը չենք քննարկել. Արմեն Խաչատրյան Հայաստանում փոփոխվել է օտարերկրացիների կողմից երեխաների որդեգրման կարգը Ռուսթավելի փողոցում 2 տղամարդ կտրող-ծակող առարկաներով հարվածներ են հասցրել իրար «Պատասխանն անխուսափելի է». Արևմուտքում արձագանքել են Պուտինի նախազգուշացմանըԱլեն Սիմոնյանը՝ ԱԽ քարտուղար.Պուտինը ստիպված կլինի կանգնեցնել պատերազմը․ Զելենսկի (տեսանյութ) ԱՍՀՆ․ Արցախցիների բնակապահովման ծրագրով արդեն 7743 ընտանիք հավաստագիր է ստացելԵրևանը նոր փողոց կունենա՝ «COP17»․ Փաշինյան Բանավեճ` Փաշինյանի և լրագրողի միջև. ֆեյքերը հարձակվում են ինձ վրա2026-28թթ կառավարության ծրագիրը երկիրը փորձելու է տանել դեպի թուրք-ադրբեջանական վերահսկողություն. Արտակ Զաքարյան Ժամանակակից չափանիշներին չհամապատասխանող շինարարական ընկերությունները պետք է փակվեն. Փաշինյան Արաղչի․ ԱՄՆ-ն հետախուզական սխալ հաշվարկներ է արել, իսկ Հորմուզի նեղուցի հարցում կրկին սխալվում էԻնչու է Արմեն Գրիգորյանին Փաշինյանը հեռացրել աշխատանքից (տեսանյութ)Հայ շախմատիստները առաջատարներ են շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում Իրանի ԱԳ նախարարը նշել է՝ ինչու է ԱՄՆ-ը հաճախ սխալ հաշվարկներ անումՌուսաստանն Ուկրաինային է հանձնել 261 զոհված զինծառայողի մարմինԱնհատական պատասխանատվություն կլինի. վարչապետը՝ բանակում մահերի մասին Թուրքմենստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում վերընտրվելու առթիվՈրոշել եմ. ռազմական ոստիկանությունում փոփոխություն կունենանք. Փաշինյանը՝ բանակում մահվան դեպքի մասինԾանոթության առաջարկի մերժումը աղջիկների կողմից ավարտվել է տաքսու հետապնդմամբ և կրակոցներովԿասեցվել է «Հաղարծին» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունը Փաշինյան․ Արմեն Գրիգորյանի պաշտոնանկության որոշումը ես եմ կայացրելՌԴ-ի հետ խնդիր կա՞․ Փաշինյանը փակագծեր բացեց (տեսանյութ) Պետք չի մեզ ահազանգել, որ մենք կործանվում ենք, մենք դրա մասին գիտենք, դա անկասելի է. Փաշինյան Զելենսկին որոշել է փոխել Ուկրաինայի նկատմամբ վերաբերմունքը ԼեհաստանումԳևորգ Պապոյանը քննարկել է Իրանի հետ գյուղատնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնումը Եվրամիության այրված տարածքների մակերեսը գերազանցել է կես միլիոն հեկտարըՔՊ-ն դեռ քննարկելու է Հայկ Ֆարմանյանի թեկնածությունը ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում. Մանավազյան Ադրբեջանի հետ էներգետիկ ոլորտում կարող ենք ունենալ գործակցություն՝ ներկրելու և արտահանելու հարցով2026 թվականի սեպտեմբերի 1-ին և դրանից հետո ծնված բոլոր երեխաների ծննդյան նպաստը կլինի 500 հազար դրամ Կալիֆոռնիայում տղամարդը կրակ է բացել ոստիկանների վրա
Ամենադիտված