Հակոբ Արշակյանը ցանկանում է մնալ գործադիր մարմնում
Քաղաքական
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հակոբ Արշակյանն իրեն պատկերացնում է գործադիր մարմնում: «Իմ քայլը» դաշինքի քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին hայտնեց Արշակյանը՝ հավելելով, որ նախարարի պաշտոնում մնալ կամ չմնալու հարցի վերաբերյալ որոշում դեո չկա:
«Օրերս պարզ կլինի, կհայտարարվի դրա մասին: Ես ցանկություն ունեմ մնալ գործադիրում, որովհետև ինձ այնտեղ եմ պատկերացնում՝ իմ ունեցած գիտելիքները կիրառելու ի շահ Հայաստանի Հանրապետության»,- ասաց Արշակյանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)