Երեք հրթիռ՝ Էր Ռիադի ուղղությամբ․ կոալիցիան հայտնել է դրանց խոցման մասին Հայաստանում քաղաքացիներն արդեն ստանում են նոր սերնդի կենսաչափական անձնագրերը․ ՆԳՆ Դեսպան Մկրտչյանը Մելանիա Թրամփի հրավերով ներկա է եղել նրա վավերագրական ֆիլմաշարի պրեմիերային «Զինվորականի պատիվը խայտառակ անողները դարձել են բանակի դեմքն ու հրաման տվողները»․ Աբրահամյան Իրանը ԱՄՆ-ից խաղաղության հստակ առաջարկ է պահանջում՝ Հորմուզը բացելու համար Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում Կկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռները Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման հիմնադրամ կստեղծվի. նախագիծ 300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ընտանեկան բիզնեսի Նախկին մարզպետի եղբայրը՝ ծառայության պետ Փաշինյանը պատրաստվում է սահմանադրական փոփոխությունների համար հանրային «մեծ գրոհի». 

Հայ Առաքելական եկեղեցին հունվարի 6-ին տոնում է Սուրբ Ծնունդը և Քրիստոսի մկրտությունը

Տեսանյութեր

– Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ:
– Օրհնյալ է Ծնունդը Քրիստոսի: Մեզի, Ձեզի Մեծ Ավետիս:

Հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը: Սա այն քիչ տոներից մեկն է, որը ոչ միայն գեղեցիկ է, ընտանեկան, այլև իր մեջ շատ մեծ խորհուրդ է պարունակում. Քրիստոսի ծնունդով  «Աստված Իր շնորհը հայտնեց` որպես փրկության միջոց բոլոր մարդկանց» (Տիտ.Բ:11):

Հայ Առաքելական եկեղեցին երկու Աստվածահայտնության տոները՝ Քրիստոսի Ծունդը և Մկրտությունը տոնում է միասին: Այս տոները կոչվում են Աստվածահայտնության տոներ, քազնի  Սուրբ Կույսից ծնվելով՝ Քրիստոս երևաց որպես մարդ, իսկ Քրիստոսի Մկրտությամբ հայտնի դարձավ կուսածին մարդու` Հիսուսի Աստվածությունը: Քրիստոսին մկրտեց Հովհաննեսը և հենց այդ ժամանակ էլ անվանեց նրան Քրիստոս, որի մասին վկայեցին Հայրը, Սուրբ Հոգին և Հովհաննես Մկրտիչը, իսկ Հայր Աստված վկայեց. «Դա է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճությունը» (Մատթ. 3:17): Այդ նույն օրը հայտնվեց նաև Երրորդության խորհուրդը. Որդու մկրտությամբ, Հոր ձայնով և Սուրբ Հոգու աղավնակերպ իջմամբ:

Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը՝  դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ի երեկոն պահոց շրջան է, որի ընթացքում մարդիկ ուտում են միայն բուսական ծագում ունեցող սնունդ: Իսկ հենց Ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան եկեղեցում երեկոյան Ճրագալույցի պատարագից հետո: Ճրագալույցը խորհրդանշում է Աստվածային լույսը, եկեղեցու օրհնությունը, որը մարդիկ պատարագից հետո տանում են իրենց տները՝ վառած մոմի տեսքով:

 Հունվարի 6-ին առավոտյան եկեղեցում կատարվում է Սուրբ Պատարագ, որից հետո իրականացվում է Ջրօրհնեք, ինչը խորհրդանշում է Հորդանան գետում Քրիստոսի մկրտությունը: Հրաշագործ ջուրն այնուհետև՝ օրհնված Խաչով և Սրբալույս Մյուռոնով, բաժանվում է մարդկանց՝ բժշկելու հոգևոր և մարմնավոր ախտերը:

Սուրբ Ծնունդը տոնելը այնուհետև շարունակվում է ընտանիքներում՝ հավաքվելով սեղանի շուրջ և հիշելով, որ Հիսուս ծնվեց մեզ հետ լինելու,  մեր դժվարությունները կիսելու և մեղքերից մեզ ազատելու համար: Հիսուս եկավ, որպեսզի այս երկրի վրա ոչ ոք այլևս իրեն մոռացված ու լքված չզգա, որպեսզի ջերմացնի, լուսավորի մեր հոգիները, լցնի սիրով ու խաղաղությամբ:

Սուրբ Ծնունդը լոկ ուրախ ու գեղեցիկ տոն չէ, այլ այն հոգևոր վերածնունդի տոն է, օր, երբ Հիսուս ծնվում է մեր յուրաքանչյուրի սրտում՝ մաքրագործելով մեր հոգիները:

Թող որ Քրիստոսի սերը, զորությունը և խաղաղությունը լինի մեր սրտերում և ընտանիքներում: Շնորհավո′ր Սուրբ Ծնունդ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփը Լեհաստանում ռուսական հրթիռների հայտնվելը սխալ է անվանելԵրեք հրթիռ՝ Էր Ռիադի ուղղությամբ․ կոալիցիան հայտնել է դրանց խոցման մասինԶելենսկին խոստովանել է, որ Ուկրաինայի համար դժվար կլինի ձմռանըՀայաստանում քաղաքացիներն արդեն ստանում են նոր սերնդի կենսաչափական անձնագրերը․ ՆԳՆ ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասինԴեսպան Մկրտչյանը Մելանիա Թրամփի հրավերով ներկա է եղել նրա վավերագրական ֆիլմաշարի պրեմիերայինWP․ Հեգսեթը սահմանափակել է ԱՄՆ-ի և Կանադայի ռազմական համագործակցությունը«Զինվորականի պատիվը խայտառակ անողները դարձել են բանակի դեմքն ու հրաման տվողները»․ ԱբրահամյանԻրանը ԱՄՆ-ից խաղաղության հստակ առաջարկ է պահանջում՝ Հորմուզը բացելու համարԻնչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներինՄոլդովայի ընդդիմադիր գործիչը Սանդուին մեղադրել է ժողովրդավարությունը խաթարելու մեջՈւսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներումՍաքսը Աբու Դաբիի բանակցությունների գլխավոր խոչընդոտ է համարում ՆԱՏՕ-ի ընդլայնումըԿկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռներըՓոքր և միջին ձեռնարկությունների զարգացման հիմնադրամ կստեղծվի. նախագիծ300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ընտանեկան բիզնեսիՆախկին մարզպետի եղբայրը՝ ծառայության պետ Փաշինյանը պատրաստվում է սահմանադրական փոփոխությունների համար հանրային «մեծ գրոհի».ՔՊ-ականները վերջին ու հուսահատ ճիգերն են գործադրում Ծառուկյանը ԱԱԾ պադվալում հումորներ է անում Ավետ Կոնջորյանի «հարցով» դիմել են ՔՊ վարչությանը. կուսակցությունից կհեռացնե՞նՔՊ-ում զոնդաժ է արվում․ ինչպես ծախել սահմանադրության նախագիծըԵվրոպական բանակցություններից դեպի Մոսկվա․ ինչո՞ւ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումից առաջ փոխեց դեսպանինԹրամփը հրամայել է կապալառուներին համակարգել Կոնգրեսին ներկայացված տվյալներըՖրանսիան Աբու Դաբիի բանակցությունների համար նոր պահանջ է ներկայացրելՄելանյա Թրամփը հույս ունի, որ Ուկրաինայում հրադադար կհաստատվի մինչև Սուրբ Ծնունդ Ռուսաստանն առաջարկել է Իրանից տեղափոխել միջուկային վառելիքի մի մասըԻտալիայում համընդհանուր գործադուլ․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցՄոլդովան հավանություն է տվել Ուկրաինայի հետ ռազմական համաձայնագրինՆԱՏՕ-ի հետախուզական անօդաչուն Սև ծովում կրկին կորցրել է կապըԱՄՆ-ը թույլատրել է Չինաստանին վաճառել 879 հազար AI չիպՊուտին․ Արևմուտքի աջակցությունը Ուկրաինային ծառայում է սեփական շահերինԴանիել Դևիս․ պատերազմի շարունակությունը կարող է կործանարար լինել Ուկրաինայի համարԲեռլինում հազարավոր երիտասարդներ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ զորակոչիՌուսական հրթիռներ՝ ՆԱՏՕ-ի տարածքո՞ւմ․ Լեհաստանը խոսում է սադրանքի մասին«Մոսադի» ղեկավարը Վաշինգտոնում կոչ է արել վերսկսել Իրանի դեմ հարվածներըՖիդանը քննադատել է ՆԱՏՕ-ին․ «Մեր անվտանգությունը Մերձավոր Արևելքում չի ապահովվել»Լոռու մարզի որոշ բնակավայրերում գազանջատումներ կլինեն Լագարդը զգուշացնում է Եվրոպային՝ կիբեռսպառնալիքները և տնտեսական ռիսկերը մեծանում են«Գրոսսին լրտես է»․ Իրանում պահանջում են արգելել միջուկային գործակալության ղեկավարի մուտքըԲրիտանիան հաստատել է կիբեռգործողությունները Ռուսաստանի և Չինաստանի դեմԳազայի համար խոստացված 17 միլիարդից 2 տոկոսն էլ չկա․ բանագնացը մեկնում է ՄոսկվաՌուսաստանն ու Ուզբեկստանը ստորագրել են 2027 թվականի ռազմական համագործակցության ծրագիրՄիլիարդների խաղ․ GTA VI-ը վաճառքի և ժողովրդականության նոր ռեկորդներ է սահմանումԹուրքիան ստացել է առաջին երեք «Քըզըլէլմա» անօդաչու կործանիչները․ հայտարարվում է նոր փուլՌուսաստանը չի տեսնում միջուկային բանակցությունների արագ վերսկսման հիմքերԷստոնիան դեկտեմբերի 1-ից փակում է Ռուսաստանի հետ ավտոանցակետերը11 տարվա աշխատանք՝ հանուն առողջ մաշկի․ անվանի բժշկի ստեղծած Արմոդերմը՝ միջազգային շուկայի ճանապարհինBIGBANG-ի անակնկալ երգը․ ի՞նչ է նշանակում «GiiiRIP» անունըՀարավային Կորեայում քննություններին իրենց հետ գաջեթներ բերող ուսանողները կարող են բանտարկվել
Ամենադիտված