Դատարանը մերժել է Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը
ՔաղաքականԴատարանը մերժել է պաշտպանական կողմից ներկայացրած դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը:
«Մերժվեց այն հիմնավորմամբ, որ դատարանի նախագահն իրավունք ունի իր որոշմամբ գործի քննությունը հանձնարարել հերթապահ դատավորներից մեկնումեկին»,- ասաց պաշտպանն ու հավելեց, որ իրենց համար այդ պատճառաբանությունը ընդունելի չէ, սակայն ո´չ կարող են բողոքարկել, ո´չ կարող են որևէ այլ միջոց ձեռնարկել։
«Ստիպված ենք տվյալ դատավորի հետ մասնակցել հարցի քննությանը։ Գործի քննությունը կվերսկսվի ընդմիջումից հետո»,-ասաց Ալումյանը։
Մանրամասները՝ 24news.am-ի տեսանյութում։


















































Ամենադիտված
Երևանի 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի