Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասին Հունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքը CNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել Պենտագոնին Քադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբ Իրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանում Թուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասին Բեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներից Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերը Google-ը ներկայացրել է Gemini AI գործակալը Սահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն» Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի 

Փաստաբանները ոտքի կկանգնեն. օրենք է փոխվում

Տնտեսություն

Երեկ մեր հրապարակումներից մեկում անդրադարձ էինք կատարել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նոր նախագծին, որով փաստաբանների, խորհրդատուների և հաշվապահների համար սահմանափակվելու է շրջանառության հարկով համակարգում աշխատելը և վերջիններս ստիպված են լինելու աշխատել ԱԱՀ դաշտում:

ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում, փաստաբան Գևորգ Դավթյանը, մեկնաբանելով տեղի ունեցող փոփոխությունները, նշեց, որ նախկինում նման փորձեր կատարվել են, որպեսզի փաստաբանները, հաշվապահները, խորհրդատվական ծառայություններ մատուցողները ավելացված արժեքի հարկով հարկվեն. «Իրականում, դրա հետ կապված՝ լուրջ խնդիր ունենք. նախ, այդ իրավախարհրդատվական ծառայությունները երբ տեղափոխվում են ԱԱՀ, ստացվում է, որ պետք է վճարվի նաև շահութահարկ, որը կազմում է 20 տոկոս: Իրավաբանական ծառայություն մատուցողը պետք է շատ լուրջ  հաշվապահություն անի կամ օգտվի ծառայություններից: Ստացվում է՝ նա իր ամբողջ շրջանառությունը, իր ծախսերը պետք է կարողանա  հստակ ամրագրել, պետք է գործը թողած՝ զբաղվի այդ գործով, որպեսզի կարողանա վերջում ցույց տալ մաքուր շահույթը և դրանից հարկերը հաշվեն»,- ասաց փաստաբանը և հավելեց, որ սա խոցելի է դարձնում իրենց համայնքին:

Դավթյանի կարծիքով, խնդիրը ծառայությունների հետ է կապված, քանի որ հարկատեսակի հետ նաև ծառայությունների արժեքն է բարձրանում. «Այդ ծառայություններն ինքնըստինքյան պետք է բարձրանան կամ մարդիկ պետք է  ստիպված այդ ծառայություններից չօգտվեն: Բայց դրանք այն ծառայություններն են, որոնցից շատ անգամ ծայրահեղ դեպքերում են ստիպված օգտվում մարդիկ: Այսինքն, այստեղ բողոքի դժգոհության մեծ ալիք է բարձրանալու, քանի որ ծառայությունների արժեքից 30-40 տոկոս ավելացում է սպասվում: Հիմնական խնդիրն այն է, որ այս փոփոխությունները բերելու են շատ լուրջ թանկացման, որը ոչ ոքի ձեռնտու չէ»: 

Այդ ծառայություններից օգտվողներն, ըստ փաստաբանի, անպաշտպան են մնալու, քանի որ նրանց ծառայություններից օգտվում են հիմնականում ցածր և միջին խավի մարդիկ, որոնց իրավունքները խախտվում են: 

Այստեղ Դավթյանը մեկ այլ կարևոր խնդիր է բարձրաձայնում՝ դրույթն ընդունվելու դեպքում իրավաբանական ծառայությունները ստիպված կա՛մ սկսելու են ստվերում աշխատել, կա՛մ չեն հայտարարագրելու, կամ թերի են հայտարարագրելու իրենց եկամուտները, որն էլ շատ դժվար է լինելու բացահայտել. «Այսինքն՝ մենք ոչ թե առաջ ենք գնում, այլ՝ հետ»:

«Այնպես պետք է անենք, որ ծառայություններն օրենքով ամրագրվեն, բյուջեում համապատասխան գումար մուտք լինի, իրավաբանական ծառայություններն էլ կարողանան օրենքով աշխատել ու խոցելի չլինել, որովհետև  ցանկացած ժամանակ, եթե դու խնդիր ունես պետության հետ՝ հարկային վճարումների համար, դու նաև խոցելի ես դառնում»:

Փաստաբանը նշեց, որ ըստ էության, փոքր շրջանառություն ունեցողների վրա նման փոփոխություններն ազդեցություն չեն ունենալու, այսինքն՝ չեն զգալու այդ բեռը: Խոսքը վերաբերում է 24 մլն-ից ավել շրջանառության դեպքում: Փաստաբանը նաև նշեց, որ այդ դեպքում նրանք հայտնվում են թիրախում և կարող են օրենքի սահմանադրականության հարցը վիճարկել. «Որովհետև դա բավականին լուրջ խտրական մոտեցում է առաջացրել, ինչո՞ւ, օրինակ, իրավաբանական ծառայությունները պետք է չօգտվեն շրջանառության հարկից, ո՞րն է տարբերությունը, հիմքը ո՞րն է: Սովորաբար, ԱԱՀ վճարումները բավականին մեծ շրջանառություն ունեցողներն են: Փաստաբանական ծառայություններն ունեն առանձնահատկություն. այդ ծառայություններից օգտվում են հասարակության բոլոր խավերի ներկայացուցիչները»:

Դավթյանը նաև նշեց, որ փաստաբանական ծառայությունները, ինչպես նաև հաշվապահական և խորհրդատվական ծառայություններն արդեն իսկ համախմբվել են այդ հարցի շուրջ և իրենց ձայնը բարձրացնելով, արգելելու են, որ նման նախագիծը կյանքի կոչվի:

Փաստաբանն ամփոփելով, նշեց, որ փաստաբանական համայնքը դրա մասին նոր է տեղեկանում. «Թեպետ Ֆինանսների նախարարությունը կարող է ասել, որ մեկ տարի շրջանառության մեջ է, շրջանառության մեջ դրվելով, պետք է հստակ կազմակերպվի քննարկում: Նրանք փոփոխություն են անում, մենք չենք հասկանում փոփոխության նպատակը, հիմքը որն է: Հիմնականում, կարծես համահարթեցում տեղի ունենա, որից ժողովորդն է տուժում: Մարդը ցանկանում է իրավաբանական ծառայությունից օգտվել, որի գներն առանց դրա էլ ցածր չեն»:

Արմինե ԱՐՄԵՆԱԿՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում ԵրևանումՀայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն էԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԿիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետոԶելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համարՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԱլիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցելՖրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները ԱդրբեջանումԹրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և ՎենեսուելայումՌոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The AthleticԹրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին«Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. ԱրտետաՎանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՔննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըԱմուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխանՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքինՓոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայիCBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ ՇահնազարյանՆյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառով
Ամենադիտված