«Ալաշկերտ»-ը նոր ֆուտբոլիստ ունի
Սպորտ
«Ալաշկերտ»-ը հերթական ձեռքբերումն է կատարել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Այս մասին տեղեկացնում է ակումբի կայքը:
Թիմի կազմը համալրել է ռուս հարձակվող Ալեքսանդր Պրուդնիկովը: 29-ամյա հարձակվողը հանդես է եկել ռուսական Պրեմիեր լիգայի մի շարք ակումբներում` Մոսկվայի «Սպարտակում», «Անժիում», «Ռուբինում», «Դինամոյում», «Ալանիայում», «Օրենբուրգում», «Ամկարում»: Պրահայի «Սպարտայում» խաղացած Պրուդնիկովը վերջին ամիսներին պաշտպանում էր Յուրմալայի «Սպարտակի» գույները, որի կազմում անցկացրել է 9 հանդիպում և դարձել 4 գոլի հեղինակ:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում