ՀՀ փոխվարչապետ Գրիգորյանն Արցախի պետնախարարի հետ քննարկել է հայկական երկու հանրապետություններում նախատեսվող բարեփոխումները
Քաղաքական
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը փետրվարի 20-ին հանդիպել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի հետ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, նշելով, որ հանդիպումը կայանում է Արցախի համար խորհրդանշական՝ Արցախի վերածննդի օրը՝ փոխվարչապետը կարևորել է հայկական երկու հանրապետությունների միջև կենսական կարևորություն ունեցող ոլորտներում համագործակցության շարունակական զարգացումը։
Փոխվարչապետ Գրիգորյանը ներկայացրել է ՀՀ կառավարության նոր ծրագրում արտացոլված գերակայություններն ու տնտեսական զարգացման վերաբերյալ իրականացվող քաղաքականության տրամաբանությունը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայկական երկու հանրապետություններում նախատեսվող բարեփոխումների և դրանց իրականացման համար կատարվելիք քայլերի շուրջ՝ երկուստեք կարևորելով փորձի փոխանակումն ու համատեղ ծրագրերի իրականացումը։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում