Թուրքիայի Հայոց պատրիարքությունը զորակցում է Ամենայն Հայոց կաթողիկոսին Արամ Վարդևանյանը ընտրվեց ԱԺ փոխնախագահ. Աշխարհի ամենատարեց նախագահը անհետ կորել է (տեսանյութ) Թուրքիայի Հայոց պատրիարքությունը զորակցել է Գարեգին Բ-ին և Հայ Եկեղեցու եպիսկոպոսներին «Բարի գալուստ, մեր կյանք». լույս աշխարհ է եկել Կարո Հովհաննիսյանի առաջնեկը Մայրության նպաստից մինչև հիփոթեքի մարում․ ինչ աջակցություն է պետությունը տալիս երեխա ունեցող ընտանիքներին Պռոշյանում առաջացած խոշոր հրդեհը մարվել է Աշոցքի համայնքին է վերադարձվել 4,73 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածք․ Փաշինյան ԱԳՆ-ն Ռուբեն Վարդանյանի կնոջը հանդիպման առաջարկ է փոխանցել Արարատում և Արմավիրում 146 ապօրինի խորքային հոր է կասեցվել․ խնայվել է ավելի քան 15 մլն խմ ջուր Կարապետյանի թիմը կո՞ղմ է ՀՀ-ն ԵՄ-ին ինտեգրելուն Ֆիդան․ Հայաստանը և Ադրբեջանը գնում են դեպի կայուն խաղաղության համաձայնագիր Արգամ Աբրահամյանը չի ընդունում սպանություն պատվիրելու մեղադրանքը․ փաստաբան 

Ամեն ինչին ձև կա, չափ ու սահման կա

Բլոգոսֆերա

 Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Մի քանի օր է՝ հետևում եմ Համալսարանում ծավալվող իրադարձություններին։ Դրանք ինձ խիստ անհանգստացնում են, քանի որ հրապարակային տեղեկությունները վկայում են ողջ գործընթացում «իրավական մշակույթի վակուումի» մասին։

Ի՞նչ նկատի ունեմ։ Եթե մոռանում ենք անունները և օգտագործում ենք X-եր և Y-ներ, ապա իրավիճակը մոտավոր հետևյալ տեսքն ունի։

1. X համալսարանի ռեկտոր Y-ն իշխող քաղաքական ուժի կողմնակից չէ։

2. կարևորագույն ստուգող մարմնի (այսուհետ՝ ՊՎԾ) ղեկավար Z-ը, իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչ, պաշտոնը ստանձնելիս կարճ ժամանակ անց հայտարարում է, որ ստուգումներ է սկսելու X համալսարանում։

3. ՊՎԾ-ն սկսում է մեծածավալ ստուգումներ X համալսարանում, որոնք տևում են ամիսներ։

4. Նախքան ստուգումների արդյունքները ստուգվողին նկատառումների համար ներկայացնելը՝ Z-ը հրապարակավ հայտարարում է մոտ 2մլն$ չարաշահումներ հայտնաբերելու մասին, և նյութերն ուղարկում է իրավապահ մարմիններին։

5. Y-ը հրապարակավ հանգամանալից բացատրություններ է ներկայացնում՝ հիմնավորելով չարաշահումների բացակայությունը։

6. Փոխվում է X համալսարանի հոգաբարձուների խորհուրդը՝ 50%-ով կազմված իշխող քաղաքական ուժի նշանակած անձանցից։ Այն միաձայն հաստատում է ռեկտոր Y-ի տարեկան հաշվետվությունը։

7. Իշխող քաղաքական ուժը ներկայացնող Կրթության նախարարը հորդորում է ռեկտոր X-ին հրաժարական տալ։

8. Ռեկտոր X-ը հանրայնացնում է հորդորը և հայտարարում, որ չի պատրաստվում հրաժարական տալ։

9. Հաջորդ օրը Ոստիկանությունում հարուցվում է քրեական գործ X համալսարանում չարաշահումների վերաբերյալ 3 դրվագով։ Դրվագներից առնվազն մեկը ակնհայտ անհիմն է։ «Չարաշահումների» հայտարած ծվավալը նվազել է մինչև 0.05մլն$ է:

10. Երկու օր հետո Հոգաբարձուների խորհրդի նիստ է հրավիրվում՝ ռեկտոր X-ին պաշտոնանկ անելու օրակարգով։

Փաստերի այս նկարագրության շրջանակում ո՞վ է պատրաստ հրապարակավ փաստարկել, որ գործ չունենք քաղաքական (լայն առումով) հաշվեհարդարի կամ քաղաքական (լայն առումով) հետապնդման հետ։ Ո՞վ է պատրաստ հրապարակավ կամ թեկուզ ոչ հրապարակավ բանավիճել։

Վաղը ժամը 12։40-ից մեկ ժամով լինելու եմ Համալսարանի կենտրոնական մասնաշենքի դիմաց, և պատրաստ եմ եղած վիճակի բազմակողմանի ու շիտակ քննարկման։

Կարևոր նկատառում։ Ես Արամ Սիմոնյանին չէ, որ պաշտպանում եմ։ 2006-ին ԵՊՀ ռեկտորի ընտրության ժամանակից ի վեր այս հարցում իմ դիրքորոշումը չի փոխվել։ Իմացողները գիտեն։ Ես պաշտպանում եմ իրավական մշակույթը և Համալսարանի շահը։ Սա անձի խնդիր չէ, այլ հաստատության։ Կարևորագույն ազգային-կրթական հաստատության։

ՀԳ. Ամեն ինչին ձև կա, չափ ու սահման կա»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թուրքիայի Հայոց պատրիարքությունը զորակցում է Ամենայն Հայոց կաթողիկոսին Այսօր առավոտից Կալինինգրադի մարզում ամերիկյան հետախուզական ինքնաթիռ է թռչումԱրամ Վարդևանյանը ընտրվեց ԱԺ փոխնախագահ. Աշխարհի ամենատարեց նախագահը անհետ կորել է (տեսանյութ) Թուրքիայի Հայոց պատրիարքությունը զորակցել է Գարեգին Բ-ին և Հայ Եկեղեցու եպիսկոպոսներին«Բարի գալուստ, մեր կյանք». լույս աշխարհ է եկել Կարո Հովհաննիսյանի առաջնեկը Իրաքը ցանկացած չարտոնված անօդաչու թռչող սարքի արձակում կդիտարկի որպես ահաբեկչական հարձակումՄայրության նպաստից մինչև հիփոթեքի մարում․ ինչ աջակցություն է պետությունը տալիս երեխա ունեցող ընտանիքներին Պռոշյանում առաջացած խոշոր հրդեհը մարվել էԳեներալը հայտարարել է, որ Ռուսաստանում մոբիլիզացիայի անհրաժեշտություն չկաԱշոցքի համայնքին է վերադարձվել 4,73 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածք․ ՓաշինյանԵՄ-ն կոչ է արել Աֆրիկայում ստեղծել կենտրոններ՝ ԵՄ անդամ միգրանտներին վտարելու համարԱԳՆ-ն Ռուբեն Վարդանյանի կնոջը հանդիպման առաջարկ է փոխանցել Կիևը չի համոզել Թեհրանին, որ նավի վրա հարձակումը միտումնավոր չի եղել․ ԲաղայիԿոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում Էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 4200-ըԱրարատում և Արմավիրում 146 ապօրինի խորքային հոր է կասեցվել․ խնայվել է ավելի քան 15 մլն խմ ջուրԵվրոպան, Ասիան և Ամերիկան ​​միաձայն հանդես են եկել Ինֆանտինոյի դեմԵվրահանձնաժողովը ցանկանում է լուծել Իտալիայի և Իսպանիայի միջև Սեուտայում միգրանտների շուրջ վեճըԿարապետյանի թիմը կո՞ղմ է ՀՀ-ն ԵՄ-ին ինտեգրելունՍննդաբանը նշել է երիկամների համար սխտորի օգտակար հատկություններըՖիդան․ Հայաստանը և Ադրբեջանը գնում են դեպի կայուն խաղաղության համաձայնագիրՊենտագոնը վերահաստատել է զենքի արտադրությունը արագացնելու իր պահանջըԱրգամ Աբրահամյանը չի ընդունում սպանություն պատվիրելու մեղադրանքը․ փաստաբանԻսպանիայի պաշտպանության նախարարությունը չեղարկել է Սեուտայում զինվորականների արձակուրդները՝ միգրանտների հոսքի սպառնալիքի պատճառովՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈւ անձնակազմի համալրման աշխատանքների շուրջ95,5 հա համայնքային հողերի օտարման հետքերով․ դատախազությունը խախտումներ է բացահայտել ՄասիսումԽոշոր հրդեհ՝ Պռոշյանում գտնվող ՍՊԸ-ներից մեկի տարածքում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կմ-ից Հայտնի է դարձել Իրանի հետ հակամարտությունում ԱՄՆ-ի լուրջ խնդիրների մասինՍրբուհի Գալյանը նշանակվել է ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչԶելենսկու հայտարարությունը համարել են Ռուսաստանի դեմ ուկրաինական հարվածների թիրախների փոփոխության նշանԱՄՆ-ը վախենում է Ուկրաինայից Patriot հրթիռային տեխնոլոգիաների գողությունիցՀամաշխարհային շուկայում սննդամթերքը թանկանում է Զելենսկու այցը Սերբիա Վուչիչի քաղաքական կարիերայի համար սպառնալիք են անվանելԲրազիլիայում մարդու մազն օգտագործվում է օվկիանոսը պաշտպանելու համարՍԱՏՄ-ն ստուգել է 237 առաքիչի․ սննդամթերք տեղափոխողների մոտ խախտումներ չեն արձանագրվելՍանկտ Պետերբուրգում երկու ուղևորներով մեքենան ընկել է Նևա գետըՎիլեն Գաբրիելյանը՝ Պաշտպանության և անվտանգային հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածուՆիժնեկամսկում Ուկրաինայի հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել. Թաթարստանում սուգ է հայտարարվելՔՊ-ն պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Վիլեն ԳաբրիելյանինՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է Տարվա առաջին կիսամյակում Վրաստանը Հայաստանին վաճառել է 195 հազար դոլարի կարտոֆիլ Արմեն Այվազյանը՝ իր գրքի մասին․ «Թույլ դաշնակիցները հաճախ իրենց գլխի ճարն իրենք պետք է տեսնեն»․ 300 տարվա պատմությունը կրկնվում էԿադիրովն արձագանքել է Նիժնեկամսկի վրա Ուկրաինայի ԶՈւ հարձակմանըՀՀ-ի բեռները կմտնե՞ն Ադրբեջան, ԹՐԻՓՓ-ը միջա՞նցք է․ ի՞նչ են մտածում ՔՊ-ականները (տեսանյութ) Մեսսին դատի է տալու լրատվամիջոցներին՝ հոր հուղարկավորության ժամանակ անձնական կյանքի իրավունքը խախտելու համարԱԺ մշտական հանձնաժողովները բաշխվել են խմբակցությունների միջևՔիմ Քարդաշյանի առանձնատուն են ներխուժել․ գողը փորձել է իրերով լի մեքենայով փախչելՆավթի գները աճել են Մարգարիտա Սիմոնյանն օգնություն է առաջարկել Նիժնեկամսկում ԱԹՍ-ների հարձակումից տուժածներին Ադրբեջանն ու Ուկրաինան պայմանավորվել են առողջապահության ոլորտում համագործակցության մասին Մտածում էին՝ պապն ամեն օր փլավ է ուտելու, բայց մի օր կանգնեց պապի բգին. Խաչատրյանը՝ ԵԱՏՄ-ի մասին
Ամենադիտված