Դրա համար էի ինձ ճղում, որ փողոցով իշխանափոխություն չի կարելի անել…Մենուա Հարությունյան
Բլոգոսֆերա
Քաղաքական վերլուծաբան Մենուա Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Այսօր Ժիրայր Սեֆիլյանը փաստացի հայտարարեց, որ իրենց համբերության բաժակը լցվել է, և եթե իրենց «ապստամբ» ընկերներին ազատ չարձակեն կալանքից, ապա, ըստ Ժիրոյի՝ մեր հասարակության առավել արժանապատիվ և գիտակից հատվածը կպարտադրի ապստամբության իրավունքի ճանաչում և ապստամբների ազատությունը…
Նախ պետք է հասկանանք՝ Ժիրոյենք փողոցներ փակելով, հանրահավաքներ անելով, թե դարձյալ զենքով, ինչ-որ պետական հիմնարկ գրավելով են փորձելու պարտադրել ու ճանաչել ապստամբելու իրավունքը, և անհապաղ պետք է հասկանալ ՝ մեզնում առհասարակ կա՞ ապստամբելու իրավունք ասվածը, և դա ինչ է իրենից ներկայացնում…
Ցավալին այն է, որ պետության և պետականության դեմ զենքով «ապստամբելը» փոխանակ մեզնում դատապարտվի, այն արդեն համարվում է առավել գիտակից և արժանապատիվ մարդկանց զբաղմունք…
Կրկնում եմ, մեր աչքի առաջ մեր պետականությունը քարուքանդ է արվում, և իսկապես գիտակից, արժանապատիվ և իրավագիտակցություն ունեցող քաղաքացիները պարտավոր են միավորվել և տեր կանգնել Եռաբլուրում պառկած մեր տղերքի արյան գնով կերտած պետականությանը, հետո ուշ է լինելու և ամոթալի…
Հա, ի դեպ, ֆբ-ում կարծիք գրելու համար մարդկանց կանչում են հարցաքննության, իսկ Ժիրայրին կանչե՞լ են, թե սպասում են ապստամբեն նոր…
Ի դեպ, Ժիրայրին էլ է պետք հասկանալ.մարդը մտածումա, եթե փողոց փակելով կարելի է պարտադրել, որ գեներալ Մանվելին կրկին կալանավորեն, եթե քաղաքական պատվերով կարելի է նախագահ Քոչարյանին կալանավորել, ապա կարելի է պայքարի որևէ ձևով էլ իր ընկերներին ազատել կալանքից…
Դրա համար էի ինձ ճղում , որ փողոցով իշխանափոխություն չի կարելի անել…»


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)