«Արսենալ»-ը Օզիլին փոխարինող է գտել
Սպորտ
Լոնդոնի «Արսենալ»-ի ուշադրության կենտրոնում է հայտնվել «Ռիվեր Փլեյթ»-ի կիսապաշտպան Պուան Կինտերոն, որի տրանսֆերային իրավունքը պատկանում է «Պորտու»-ին:
Ինչպես տեղեկացնում է իսպանական մամուլը, 26-ամյա կոլումբացին դիտարկվում է որպես Մեսութ Օզիլին փոխարինող:
Ընթացիկ մրցաշրջանում Կինտերոն դարձել է 5 գոլի և 1 արդյունավետ փոխանցման հեղինակ` «Ռիվեր Փլեյթ»-ի կազմում մասնակցելով 15 խաղի:
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 22 մլն եվրո:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)