Ունեմ երկու «հրահանգ»․ Արթուր Դանիելյանի հայտարարությունը Բացահայտվել է թմրաշրջանառության դեպք․ առգրավվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանա Երևանում կայանման կանոնների խախտումները կարձանագրվեն տեսախցիկներով․ քաղաքապետարան Իրական տուժող Գագիկ Ծառուկյանը վերածվել է մեղադրյալի, իսկ Իրանի քաղաքացիներն վերածվել են տուժողի. Երեմ Սարգսյան Զելենսկին պատրաստ է ընտրություններ անցկացնել, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի #ՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն Տիգրան Ավինյան․ Պիկ ժամերին ավտոբուսների երթևեկության ժամանակը կարող է աճել մինչև 80%-ով Պատմությունն այլեւս այն չէ, որ տեղի ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա. Փաշինյան Ինչ իրավիճակ է Լարսում Այլևս անհնար է հանդուրժել այն, ինչ կատարվում է հայկական հարսանիքների երաժշտական միջավայրում. Կարեն Գեւորգյան Վաշինգտոնում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակը Լույս չի լինի. հասցեներ 

«Նազենի Ղարիբյանը չի հասկանում համազգային բառի նշանակությունը»․ Համազգային թատրոնի տնօրեն

Գիտություն և Մշակույթ

«Համազգային թատրոնը բացվել է 1991թ.-ին, երբ Սոս Սարգսյանը կուրս չի ունեցել։  Նազենի Ղարիբյանը երևի լավ չգիտի, որ Համազգային թատրոնի այսօրվա կազմից ոչ բոլորն են նրա ուսանողները․ Շահում Ղազարյանը, Մայիս Կարագյոզյանը և շատ ու շատ մեծանուն դերասաններ նրա ուսանողները չեն եղել։ Սա ասում եմ ի գիտություն Նազենի Ղարիբյանի, և ասել, թե կուրսի հենքի վրա է ստեղծվել Համազգային թատրոնը՝ ամենաքիչը՝ չիմացության արդյունք է»,- ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Նավասարդյանը՝ անդրադառնալով Մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ների լուծարման, վերակազմավորման և վերակազմակերպման առաջարկին, ինչպես նաև մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հայտարարությանը, թե «Համազգային թատրոնի միակ առանձնահատկությունը Սոս Սարգսյանի կողմից հիմնված լինելն է, և դերասանական կազմը մի կուրսից է եղել»: 

Նկատենք, որ Մշակույթի նախարարության առաջարկած ցուցակի մեջ որպես «Սոս Սարգսյանի անվան համազգային պետական  թատրոն»  ՊՈԱԿ-ի լուծարման  հիմք՝ նշված է՝ թատրոնը գործում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի շենքում, իրականացվող գործառույթները համընկնում են այլ թատերական կազմակերպությունների գործառույթների հետ: Առաջարկվում է լուծարել և ներառել նշված ինստիտուտի կազմում՝ որպես թատերական գործունեության իրականացման ուսանողական և փորձարարական հարթակ:

«Ի՞նչ է նշանակում Համազգային թատրոնը գործում է թատերական ինստիտուտի շենքում ուրեմն գործառույթները համընկնում են։ Համազգային  թատրոնը գործել է նաև լրագրողների տան շենքում, ասել, թե գործառույթները համապատասխանում են, թատրոնը միացնել լրագրողների՞ն։ Սա ի՞նչ ասելու բան է, ինչպե՞ս մտածեցին նման բան։ Մենք շատ հարմար, բարիդրացիական հարաբերություններով ապրել ենք այսքան տարի, էդ ի՞նչ ուսանողական ներկայացում ենք վերցրել մեր խաղացանկի մեջ, որ գործառույթները համապատասխանում են»,- ասաց Համազգային թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը։
 
Նավասարդյանի խոսքով՝ Նազենի Ղարիբյանը հարցազրույցներից մեկում Համազգային թատրոնին «մեղադրել է» կուսակցականացված լինելու մեջ․ «Համազգային թատրոնը հիմնադրման օրվանից ոչ կուսակցությանն է քաջալերել, քարոզել, ոչ էլ կուսակցության պատվերով կամ թեմայով որևէ պիես է բեմադրել։ Որտե՞ղ տեսան Հայ Յեղափոխական դաշնակցության լոգոն կամ գաղափարախոսությունը Համազգային թատրոնի մեջ։ Թող ապացուցեն՝ որտե՞ղ են տեսել նման բան։

Նազենի Ղարիբյանը վերջին անգամ ե՞րբ է եղել Համազգային թատրոնում, որ տեսնի՝ մենք ժանրային առանձնահատկություն ունեք, թե ոչ։ Այո՛, մենք երկու տարի է՝ անցել ենք սարսափ ժանրի, թող գար և տեսներ, որ մենք սարսափ ժանրի պիեսներ ենք բեմադրում»,- սարկազմով նշեց Նավասարդյանը՝ ավելացնելով, որ սա ոլորտին և Համազգային թատրոնի կենսագրությանն ու պատմությանը չտիրապետելու արդյունք է միայն։

Ըստ Նավասարդյանի՝ ՊՈԱԿ-ները լուծարելու մասին կազմված առաջարկությունը Նազենի Ղարիբյանը ներկայացրել է կառավարությանը․ «Հույս ունեմ՝ պատկան մարմինները խելամիտ կգտնվեն, եզրափակիչ լուծում կտան և կասեն՝ հանգի՛ստ նստեք տեղներդ։ Չի կարելի էս տեսակ ջարդ անել։ Ամեն թատրոն ունի իր հանդիսատեսը, սա ոտնձգություն է նաև հանդիսատեսի հանդեպ։ Նազենի Ղարիբյանը չի հասկանում Համազգային թատրոնի էությունը, գործունեությունը, համազգային բառի նշանակությունը»,- ասաց նա՝ խորհուրդ տալով խոսելուց առաջ ընդամենը մտածել։

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ունեմ երկու «հրահանգ»․ Արթուր Դանիելյանի հայտարարությունըԲացահայտվել է թմրաշրջանառության դեպք․ առգրավվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանաԵրևանում կայանման կանոնների խախտումները կարձանագրվեն տեսախցիկներով․ քաղաքապետարանԻրական տուժող Գագիկ Ծառուկյանը վերածվել է մեղադրյալի, իսկ Իրանի քաղաքացիներն վերածվել են տուժողի. Երեմ ՍարգսյանԶելենսկին պատրաստ է ընտրություններ անցկացնել, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի#ՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունՏիգրան Ավինյան․ Պիկ ժամերին ավտոբուսների երթևեկության ժամանակը կարող է աճել մինչև 80%-ովՊատմությունն այլեւս այն չէ, որ տեղի ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա. ՓաշինյանԻնչ իրավիճակ է ԼարսումԱյլևս անհնար է հանդուրժել այն, ինչ կատարվում է հայկական հարսանիքների երաժշտական միջավայրում. Կարեն ԳեւորգյանՎաշինգտոնում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակըԼույս չի լինի. հասցեներԼոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Volkswagen-ի ղեկավարն աջակցել է եվրոպական ավտոարդյունաբերությունը Չինաստանի հետ մրցակցությունից պաշտպանելու ԵՄ-ի ծրագրերին ԱՄՆ-ում ձերբակալել են շորթող հաքերների հետ բանակցություններ վարող կանադացի մասնագետի Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում ԱՄՆ վեց սենատորներ Թրամփին մեղադրել են օրենքը խախտելու մեջ՝ Ռուսաստանից դիզվառելիք գնելու ծրագրի պատճառով Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Մահացել է Վարդան Մալխասյանը Ֆոն դեր Լայեն. Ուկրաինայում պատերազմը մտել է «նոր, ավելի մռայլ փուլ» «Սայմոն» փոթորիկը հարվածել է Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին․ սպասվում են ջրհեղեղներ և սողանքներ Մոհսեն Ռեզայի․ Նոր պատերազմի դեպքում Իրանը կարող է տարածաշրջանում ոչնչացնել ԱՄՆ-ի տվյալների կենտրոններն ու ԱԲ օբյեկտները Գեյթսն առաջիկա տարում «տհաճ անակնկալներ» է սպասում արհեստական բանականությունից Սևան-Երևան ճանապարհին մեքենան գլորվել է հարակից ձորակը․ կան տուժածներ Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ զինադադարի շուրջԶելենսկին Պուտինին պայման է առաջադրել՝ Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու համար Իրանը սպառնացել է նոր հարվածներ հասցնել թշնամու նավերին ագրեսիայի դեպքում Կապանում մեքենան ընկել է Ողջի գետը. վարորդը հոսպիտալացվել է Խոցված անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Աբխազիայում՝ Ռուսաստանի սահմանի մոտ Արարատ Միրզոյանը մեկնում է Լեհաստան՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին Թեհրանը նախազգուշացրել է հակառակորդներին, որ Իրանի դեմ նոր հարվածը այլ պատասխան կառաջացնի Մասիս քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակԳիտնականները նախազգուշացրել են, որ մարդկությունը կարող է ոչնչանալ մինչև 2100 թվականըՄեծ Բրիտանիայի Սննդի ստանդարտների գործակալությունը զգուշացրել է Ուկրաինայից եկող վտանգավոր ձվերի մասին Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը Համացանցի ռուսական հատվածում լայնածավալ խափանում է տեղի ունեցելՋիբութիի ափերի մոտ նավի շրջվելու հետևանքով առնվազն 109 միգրանտ է զոհվելԱնահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության ոլորտի բարեփոխումներըԼեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվելChatGPT-ի օգնությամբ տղամարդուն հաջողվել է չեղարկել կայանման տուգանքըՀռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվիՀունաստանի ափերի մոտ փրկել են զբոսաշրջանավից ընկած ուղևորուհուն, որը գրեթե մեկ օր անցկացրել է բաց ծովումՉափն անցել է. Իլոն Մասկը՝ Զելենսկու մասին
Ամենադիտված