Այնթապ գյուղի մթերային խանութի դրամարկղից հափշտակել են գումար և ծխախոտ
Իրավունք
Փետրվարի 26-ին՝ ժամը 05.45-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 03.20-ի սահմաններում, դիմակավորված 2 անձինք դանակի սպառնալիքով Այնթապ գյուղում գտնվող մթերային խանութի դրամարկղից հափշտակել են 60.000 դրամ և ծխախոտներ:
Դեպքի վայր է մեկնել ոստիկանության օպերատիվ խումբը և ձեռնարկել անհետաձգելի գործողություններ:
Կարճ ժամանակում ճշտվել է հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը: Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում դեպքից ժամեր անց հայտնաբերվել և հիշյալ ավազակային հարձակումը կատարելու կասկածանքով 4 անձ Այնթապ գյուղից բերման են ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին, ապա ներկայացվել քննչական բաժին:
Հարուցվել է քրեական գործ:
Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները և բերման ենթարկվածներից յուրաքանչյուրի դերակատարումը պարզելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)