Հրշեջները մարել են Կանաչուտ գյուղում բռնկված հրդեհը
Արտակարգ Պատահար
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը փետրվարի 26-ին, ժամը 16:53-ին տեղեկություն է ստացել, որ Արարատի մարզի Կանաչուտ գյուղում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:20-ին մարվել՝ 17:45-ին:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մասնակի այրվել են չշահագործվող փայտե շինության տանիքը՝ մոտ 14 քմ, փայտե պատը՝ մոտ 4 քմ և խոտածածկույթ՝ մոտ 2000 քմ: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)