«Ժամանակ». ՀՅԴ-ն դրսեւորվում է
Հայկական Մամուլ
«Ժամանակ» թերթը գրում է.
«Դաշնակցությունը, հայտնվելով ընդդիմության կարգավիճակում, որոշել է ցույց տալ, որ ինքը կարող է իր վրա վերցնել այն գործառույթները, որոնք նախկինում իրականացնում էր Սփյուռքի նախարարությունը: Մասնավորապես ՀՅԴ-ն պատրաստվում է Բեյրութում կազմակերպել հայ լրագրողների համաժողով, որը նախկինում կազմակերպում էր Սփյուռքի նախարարությունը: Վերջերս այդ ծրագրի շրջանակում Բեյրութ են այցելել Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը եւ «Նոյան տապան» լրատվական գործակալության խմբագիր Տիգրան Հարությունյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)