Հունա-հռոմեական ոճի ըմբիշները կմասնակցեն Բուլղարիայի մրցաշարին
Սպորտ
Հունա-հռոմեական ոճի ըմբիշները կմասնակցեն Բուլղարիայի միջազգային մրցաշարին:
Այս մասին տեղեկացրեց ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը:
Մրցաշարին կմասնակցեն Սարգիս Քոչարյանը, Էդվարդ Սարգսյանը (երկուսն էլ՝ 82 կգ), Մաքսիմ Մանուկյանն ու Արթուր Շահինյանը (երկուսն էլ՝ 87 կգ):
Դան Կոլովի եւ Նիկոլա Պետրովի անվան ըմբշամարտի մրցաշարին պետք է մասնակցեր նաև Կարապետ Չալյանը, սակայն վերջինս հիվանդության պատճառով չի մեկնել մրցավայր:
Բուլղարիայում կայանալիք այս մրցաշարը կմեկնարկի փետրվարի 28-ին:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան