Կապուղու խափանման հետեւանքով ՃՈ տարածքային ստորաբաժանումները չեն կարող սպասարկել քաղաքացիներին
2019 թվականի փետրվարի 27-ին ժամը 11.54-ից օպտիկական մանրաթելային կապուղու խափանման հետեւանքով Ճանապարհային ոստիկանության տարածքային հաշվառման-քննական ստորաբաժանումները չեն կարող սպասարկել քաղաքացիներին: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
ՀՀ ոստիկանությունը պատճառված անհարմարությունների համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը եւ հավաստիացնում, որ արվում է հնարավոր ամեն ինչ՝ տեխնիկական խնդիրները արագ լուծելու եւ աշխատանքները վերսկսելու համար:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)