Ատլետիկայի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կունենա երկու մասնակից
Սպորտ
Ատլետիկայի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կունենա միայն երկու մասնակից: Այս մասին տեղեկացնում է ատլետիկայի ֆեդերացիան:
Եվրոպայի այս տարվա առաջնությունը կանցկացվի շոտլանդական Գլազգո քաղաքում, իսկ Հայաստանը կներկայացնեն Լևոն Աղասյանը (եռացատկ) և Երվանդ Մկրտչյանը (1500 մետր վազք):
Հավաքականը գլխավորում է լեգենդար հեռացատկորդ Ռոբերտ Էմմիյանը:
Եվրոպայի առաջնությունը կմեկնարկի մարտի 1-ին և կավարտվի մարտի 3-ին:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան