Հայկ Մարտիրոսյանը երկրորդն է «Աէրոֆլոտ օփեն» շախմատի միջազգային մրցաշարում
Սպորտ
Շախմատի Հայաստանի տղամարդկանց թիմի անդամ Հայկ Մարտիրոսյանը երկրորդն է «Աէրոֆլոտ օփեն» միջազգային մրցաշարում:
Մոսկվայում ընթացող միջազգային մրցաշարի վերջին՝ 9-րդ տուրում Հայկ Մարտիրոսյանը մրցում էր Հայաստանի մեկ այլ ներկայացուցչի՝ Տիգրան Պետրոսյանի հետ: Մարտիրոսյանը հաջողվեց հաղթանակի հասնել և 9 հնարավորից հավաքելով 7 միավոր՝ կիսեց 1-2-րդ տեղերը, սակայն լրացուցիչ միավորներով հայ գրոսմայստերը միայն երկրորդն է:
B ենթախմբում հանդես եկող Հայաստանի շախմատիստների Տիգրան Հարությունյանը 6,5 միավորով գրավեց երկրորդ տեղը:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)