Գործադիրի անդամները մեկ րոպե լռությամբ հարգել են Սումգայիթի ոճրագործության զոհերի հիշատակը (տեսանյութ)
ՔաղաքականԱյսօր՝ փետրվարի 28-ի նիստը սկսվել է կառավարության անդամների մեկ րոպե լռությամբ: Նրանք հարգել են Սումգայիթի ոճրագործության զոհերի հիշատակը:
«31 տարի առաջ բռնությունների ալիք սկսվեց հայերի դեմ Սումգայիթում, որին հաջորդեցին Բաքվի, Կիրովաբադի և բազմաթիվ այլ հայաշատ բնակավայրերում ջարդեր: Սումգայիթում ջարդերն այն օրինակներից են, երբ էթնիկ և ռասսայական հողի վրա թիրախավորվել են մեր հայրենակիցները: Նման դեպքերը եզակի չեն եղել մեր պատմության մեջ, և ես կարծում եմ՝ պատմությունից մենք մեր դասերը սերտել ենք»,-նշել է փոխվարչապետը:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)