Մի՛ գնեք «ձնծաղիկներ» (տեսանյութ)
Տեսանյութեր
Մի՛ գնեք «ձնծաղիկներ»...
Այս օրերին հանրապետության ամբողջ տարածքում ակտիվորեն վաճառվող «ձնծաղիկները» բնավ հասարակ ծաղիկներ չեն: Դրանք հիմնականում ՀՀ բույսերի կարմիր գրքում գրանցված բուսատեսակներ են, որոնց հավաքչությունը և վաճառքն անօրինական է:
Մասնավորապես «դեղին ձնծաղիկների»՝ Շտերբերգիա ֆիշերի բուսատեսակի մեկ հատին պատճառված վնասի փոխհատուցումը հաշվարկվում է 25 000 դրամ, իսկ ընդամենը մեկ փունջի համար հնարավոր է անգամ քրեական պատասխանատվության ենթարկել:
Էկոլոգ-փորձագետ Հրաչիկ Միրզոյանի և Բուսաբանության ինստիտուտի երկրաբուսաբանության և էկոլոգիական ֆիզիոլոգիայի բաժնի վարիչ կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գեորգի Ֆայվուշի հետ փորձեցինք պարզել առկա խնդիրները: ԲԸՏՄ կենսաբազմազանության վերահսկողության վարչության բուսական աշխարհի վերահսկողության բաժնի պետ Միքայել Սանթրոսյանի հետ խոսեցինք նաև վերահսկողության դժվարությունների մասին:
Մանրամասները՝ տեսանյութում:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)