«Պե՞տք է արդյոք ճանաչել Հայոց ցեղասպանությունը». հարցում՝ Իսրայելի բնակիչների շրջանում (տեսանյութ)
ՏեսանյութերՅութուբյան The Ask Project ալիքը հարցում է անցկացրել Իսրայելի բնակիչների շրջանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ՝ փորձելով պարզել, թե Իսրայելը պե՞տք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը։
Ինչպես ներկայացնում է Rusarminfo-ն, հարցվածների մեծամասնությունը դրական պատասխան է տվել այդ հարցին, քանի որ իրենք նույնպես անցել են նման ողբերգության միջով և հասկանում են ճանաչման կարևորությունը:
Սակայն կային նաև մարդիկ, որոնց կարծիքով՝ այս հարցում երկիրը պետք է առաջնորդվի սեփական շահերով: Հարցմանը պատասխանող մի կին նշել է, որ «Իսրայելը չպետք է անհանգստանա այդ հարցով, քանի որ Հոլոքոստի ժամանակ ոչ ոք չէր մտածում հրեաների մասին»:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)