«ՍԱՍ Գրուպը» միացավ համապետական շաբաթօրյակին (տեսանյութ)
ՏեսանյութերԱյսօր մեկնարկել է «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում անցկացվող համապետական շաբաթօրյակը, ինչից անմասն չի մնացել նաև «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցը: Վաղ առավոտից ընկերության ամբողջ աշխատակազմը մեծ ոգևորությամբ ու պատասխանատվությամբ է միացել քաղաքը աղբից մաքրելու ու կանաչապատ մայրաքաղաք ունենալու գործին: Սուպերմարկետների ցանցի բոլոր մասնաճյուղերի աշխատակիցները միահամուռ ուժերով ու համախմբվածությամբ անցել են գործի:
Ինչպես «ՍԱՍ» ընկերության Կոմիտասի, Բաղրամյանի, Կիևյանի, այնպես էլ մյուս մասնաճյուղերում ու հարակից տարածքներում կատարվել են մաքրման, ծաղիկների, ծառերի տնկման ու կրապատման աշխատանքներ:
Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ «ՍԱՍ» ընկերությունը մասնացում է նման միջոցառման: Ոչ միայն հատուկ նշանակության օրերին, այլև մշտապես ընկերությունը հոգ է տարել քաղաքի մաքրության մասին:
Մանրածախ առևտրի ոլորտի առաջատարներից մեկը համարվող «ՍԱՍ Գրուպը» մշտապես ձեռնամուխ է եղել սոցիալական տարբեր միջոցառումներում ունենալ իր ներդրումը:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)