Հայաստանի հավաքականը մեկնարկեց պարտությամբ (տեսանյութ, լուսանկարներ)
Տեսանյութեր
Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականը մեկնարկեց պարտությամբ:
Մեր ընտրանին ընդգրկված է J խմբում, որտեղ արտագնա խաղում ուժերը չափեց Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանու հետ: Արմեն Գյուլբուդաղյանցի թիմը պարտվեց 1:2 հաշվով:
Հանդիպման 33-րդ րոպեին Ռադե Կրունիչը բացեց հաշիվը: Երկրորդ գոլը դաշտի տերերը խփեցին 80-ր րոպեին. աչքի ընկավ Դենի Միլոշևիչը:
Հայաստանի հավաքականի միակ գոլը խաղվարտին 11 մետրանոցից խփեց Հենրիխ Մխիթարյանը:
Մյուս հանդիպումը Հայաստանի ընտրանին կանցկացնի մարտի 26-ին. մերոնք Երևանում ուժերը կչափեն Ֆինլանդիայի ընտրանու հետ:
Լուսնկարները` klix.ba


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)