Հայ բժիշկ Գևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում «Մնացին Արցախում մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին»․ Տիգրան Աբրահամյան Կրասնոդարի երկրամասի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով մարդիկ են զոհվել․ մեկ մարդ ծանր վիրավորվել է «Փաստ». ՀՀ երկրորդ նախագահի կալանքի պայմանները չեն համապատասխանում անգամ օրենքի նվազագույն չափանիշներին «Հրապարակ»․ Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է «Ժողովուրդ». TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին Իրանի նախագահը բացահայտել է ԱՄՆ-ի առաջարկի մանրամասները Հորմուզի նեղուցի վերաբերյալ «Փաստ». Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը «Հրապարակ»․ Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում «Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում պաշտոնից ազատված դատավորների գործերով «Հրապարակ»․ Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. շուտով նա կլքի խորհրդարանը ու բա՞նտ կգնա «Փաստ». Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը» 

Ալիկ Սարգսյանին հունից հանում է «Պասեպ»-ի թեման. չգիտի, չի հիշում, ինքը կապ չունի

Հասարակություն
ԼՈւՐԵՐ․com-ի տեղեկություններով, «Պասեպ Ինթերնեյշնլ» ՓԲԸ-ի բաժնետեր, իտալացի գործարար Դանիլո Պասսարիելլոն դիմում է տվել ոստիկանություն, որ ընկերության մյուս բաժնետերերի կողմից խաբեությամբ իրենից գումար են հափշտակել: Պասսարիելլոն, մասնավորապես, գրել է, որ ընկերության գործունեության ընթացքում մյուս բաժնետերերը թաքցրել են ընկերության իրական ֆինանսական շարժը և իրեն չի տրամադրվել իր հասանելիք եկամուտը։
 
Արդյոք վերոնշյալի վերաբերյալ քրեական գործ հարուցվել է քննչական կոմիտեում, թե ոչ՝ մեր հարցին ի պատասխան Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանն ասաց․ «Ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով, Քրեական գործի նախաքննությունը իրականացնելու համար ուղարկվել է Քննչական կոմիտե, որը նույն օրն ընդունվել է վարույթ: Այս պահին ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դիմումի մեջ նշված հանգամանքները ստուգելու ուղղությամբ»,- ասաց Հարությունյանը:
 
ԼՈւՐԵՐ․com-ը նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանից փորձեց ճշտել, թե ընկերության բաժնեմասերի որքա՞ն մասն է պատկանում իրեն․ «Ես հիմա չեմ հիշում «Պասեպ»-ի հետ կապ ունեմ, թե ոչ։ Եթե ես ունեմ բաժնեմաս, ապա հայտարարագրիս մեջ ամեն ինչ գրված է, խնդրում եմ՝ բացեք, նայեք, ես լրացուցիչ բան հիմա չեմ հիշում, չեմ կարող ասել»,- ասաց նախկին ոստիկանապետը։
 
Դիտարկմանը՝ ինչպե՞ս կարող է տեղյակ չլինել՝ բաժնեմաս ունի թե ոչ, Ալիկ Սարգսյանը բորբոքվեց՝ ասաց, որ տեղյակ չէ, ապա պնդեց՝ որ ինքը չի առնչվել և չի առնչվում դրա հետ։
 
Ապա անդրադառնալով հարուցված քրգործին՝ ևս մեկ անգամ այն որակեց անհեթեթություն. «Էդտեղ քրեական գործ չկա։ Նախ՝ քրեական գործը ոչ թե բաժնետերերի վրա է հարուցված, այլ ընկերության, իսկ թե ում է այն պատկանում, բացեք, նայեք, ես դրա հետ ընդհանրապես առնչություն չունեմ։ Ինչ վերաբերում է Պասարիելլոյին, ապա նա իտալացի տաղանդավոր ժողովրդի այլանդակ, «շանտաժյոռ» տեսակն է։ Այդ տաղանդավոր ժողովուրդը տալիս է նաև Պասարիելլո Դանիլո, լավագույնների կողքին մի հատ տականք անպայման թողարկում են, թող գնա իր բողոքներին տեր կանգնի։ Հետագայում անպայման կտեսնեք՝ այդ բողոքը հիմք ուներ, թե ոչ։ Ամեն դեպքում, «Պասեպ»-ի հետ կապված, ես ում ճանաչում եմ՝ նրանք մարդու խարդախ տեսակը չեն, բացառված է՝ որևէ բան արած լինեն։  Պասարիելլոն ճիվաղ է, ու դա կարող է սարքած լինել շանտաժի ֆոնի վրա։ Ինչ-որ մեկը ականջին փսփսացել է՝ ժամանակներ են փոխվել և այլն, ընկել է այդ հունի մեջ, որոշել է մի բան պոկել, որն անհնար է»,- ասաց Սարգսյանը։
 
Մեզ հետ զրույցում ՀՀ Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը նշել էր, որ ընկերության ոչ շատ մեծ մասի բաժնեմասն է պատկանել իրեն և «Պասեպ Ինթերնեյշնլ»-ը  2014թ․ գրեթե դադարեցրել է իր գործունեությունը։ 
 
Նշենք, որ Արարատի մարզի Արարատի տրավերտինների և կավերի հանքավայրի Վանաշենի տեղամասում 2003-ին հիմնադրված և գործող «Պասեպ Ինթերնեյշնլ»-ն իրականացրել է օգտակար հանածոյի արդյունահանում:
 
Սոնա Հարությունյան
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայ բժիշկ Գևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում Իրանը կարող է թույլ տալ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել իր տարածք․ Փեզեշքիան«Մնացին Արցախում մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին»․ Տիգրան Աբրահամյան Թրամփը կողմ է ՌԴ-ի, Չինաստանի և Միացյալ Նահանգների միջև զենքի վերաբերյալ բանակցությունների գաղափարինԿրասնոդարի երկրամասի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով մարդիկ են զոհվել․ մեկ մարդ ծանր վիրավորվել է «Փաստ». ՀՀ երկրորդ նախագահի կալանքի պայմանները չեն համապատասխանում անգամ օրենքի նվազագույն չափանիշներին«Հրապարակ»․ Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է «Ժողովուրդ». TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին Իրանի նախագահը բացահայտել է ԱՄՆ-ի առաջարկի մանրամասները Հորմուզի նեղուցի վերաբերյալ «Փաստ». Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը «Հրապարակ»․ Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում «Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում պաշտոնից ազատված դատավորների գործերով «Հրապարակ»․ Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. շուտով նա կլքի խորհրդարանը ու բա՞նտ կգնա «Փաստ». Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը» «Ժողովուրդ». Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում Սեպտեմբերի 26-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր«Փաստ». Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս «Հրապարակ»․ Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի «Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը Արցախում ոչնչացնում և ջնջում են հայկական պատմամշակութային ժառանգությունը, Երևանում՝ ջնջում հերոսների նկարները. Իշխան Սաղաթելյան ՌԴ Պետդումայում պահանջել են քրեական գործով ստուգել ռեփեր Ջիգանին և նրա կնոջը Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը Սեպտեմբերի վերջին երեք կենդանակերպի նշաններ մեծ փոփոխություններ կզգան «Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից​ (տեսանյութ)Անձնագրերի համաշխարհային վարկանիշում ո՞ր տեղն է զբաղեցնում ՀայաստանըԻրանում հայտարարել են, որ դեպի Հայաստան չվերթները շարունակում են իրականացվել Ռուսաստանը պատրաստ էր ընտրություններից հետո վերսկսել Ուկրաինայի հետ բանակցությունները. Պուտին Երևանի դպրոցներից մեկի աշակերտուհու մոտ թմրամիջո՞ց է հայտնաբերվել. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնելԲաքուն սպառնացել է ՝ «չկրկնել Հայ եկեղեցու սխալները». Մակրոնը զորքեր է ուղարկում Սաուդյան Արաբիա (տեսանյութ) Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հիմնել է նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակը Հայաստանն ու Անգոլան համաձայնագիր են ստորագրել վիզաների մասին Բրեդ Փիթի երիտասարդ սիրելին թափանցիկ զգեստով նրա հետ ներկայացել է կինոփառատոնինՎանաձոր-Սպիտակ ճանապարհին վարորդը հանկարծամահ է եղել Հայաստան-Լատվիա հանդիպումն ավարտվեց Հայաստանի հաղթանակով Ադրբեջանը շղթայաբար կուլ է տալու հայապատկան և վրացապատկան ժառանգությունը Արցախում և Սաինգիլոյում. դիտարկում Ռուսաստանը շարունակում է պնդել, որ Հայաստանը չի վերացրել խախտումները ՔՊ-ն կպարտվի Եկեղեցուն․ ձեռնոցը նետված է հավատավոր ժողովրդին․ Նահապետյան (տեսանյութ) Սթիվեն Սիգալը հոգևոր նպատակներով մեկնել է ԲուրյաթիաՊուտինը զգուշացրել է՝ իրավիճակի սրումը լավ բանի չի հանգեցնի Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Ինչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է Ցավոք, Կաթողիկոսին հեռացնելու իրավական մեխանիզմ չկա․ ներսում պետք է այդ որոշումը կայացվի․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ) Չեմ ուզում մեկնաբանել, ես չեմ սիրում էդ դաշտ մտնել․ Արուսիկ Տիգրանյան Շոուբիզնեսում նոր սկանդալ. Կամո Թովմասյանը՝ Արուսիկ Տիգրանյանին․ «Էսքան ապո՞ւշ»Շյոնբրունի պալատ. Վիեննայի կայսերական ժառանգությունը (տեսանյութ) 28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումը Արցախում պայթյունից 3 տարի անց. Հորմուզում նոր զենք. ԱՄՆ-ը լազերներ է տեղադրել (տեսանյութ) Ռուսաստանն ԱԹՍ-ներով հարվածել է Ուկրաինայի McDonald's-ի պահեստինԱդրբեջանում հայ բանտարկյալները հայտարարում են մարդու իրավունքների ոտնահարումների մասին. Human Rights Watch Այգեստանի դպրոցում այսօր դասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն. նախնական տվյալով, պատճառը ներկի հոտն է եղել
Ամենադիտված