Եվրոպայի մարմնամարզության առաջնությունում Հայաստանը կունենա 6 մասնակից
Սպորտ
Եվրոպայի մարմնամարզության առաջնությանը Հայաստանը կմասնակցի 6 մարզիկով:
Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը: Լեհաստանում կայանալիք առաջնությանը կմասնակցեն Վահագն Դավթյանը, Արթուր Դավթյանը, Արթուր Թովմասյանը, Արթուր Ավետիսյանը և Վիգեն Խաչատրյանը: Առաջնությունը վարկանիշային կլինի Մինսկում կայանալիք Եվրոպական երկրորդ խաղերի համար:
Այս տարի առաջնությունն անցկացվում է Լեհաստանում ապրիլի 10-14-ը:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան