«Փաստ». Պապիկյանի հրահանգը մարզպետներին
Հայկական Մամուլ
«Փաստ» թերթը գրում է.
««Փաստ» թերթի տեղեկություններով, օրերս ՏԿԶ նախարարությունում տեղի է ունեցել փակ քննարկում, որտեղ նախարար Սուրեն Պապիկյանը մարզպետներին հրահանգավորել է իրենց մարզերում ուժեղացնել քաղաքական դիրքերը՝ համայնքապետներին առավելագույնս ենթարկելով իրենց: Պապիկյանն ասել է, որ սա կոնկրետ վարչապետի հանձնարարականն է, որպեսզի ՔՊ թիմը տարածքներում լինի գերակտիվ ու գերկենտրոնացված: Ըստ այդմ, մարզպետներին հանձնարարվել է, որ հատկապես այն համայնքներում, որտեղ մայիս-հունիս ամիսներին ՏԻՄ ընտրություններ են սպասվում, լինեն առավել ուշադիր եւ անձամբ զբաղվեն քարոզարշավով: Մարզպետներն իրենց մարզերում պետք է օրինակ վերցնեն Փաշինյանից եւ իրենց անմիջական ներկայությամբ ու ելույթներով աջակցեն «լ յուբիմչիկ» թեկնածուներին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)