«Հրապարակ». Գագիկ Հարությունյանի կադրը
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Օրերս Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի եւ 213-րդ հոդվածի համաձայն՝ Հանրապետության նախագահը ՍԴ դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը։ Գոռ Հովհաննիսյանը Գերմանիայի Հագենի համալսարանի պետական եւ սահմանադրական իրավունքի դասախոս է։ Մեր տեղեկություններով՝ մինչեւ Գերմանիա մեկնելը եւ այնտեղ կրթություն ստանալն ու կարիերա անելը Գոռ Հովհաննիսյանն աշխատել է ՀՀ Սահմանադրական դատարանի իրավախորհրդատվական ծառայությունում (վարչություն), համարվել է ՍԴ նախկին նախագահ, այժմ՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի աճեցրած կադրը։ Հետագայում, սակայն, Գերմանիա մեկնելուց հետո Գոռ Հովհաննիսյանն աշխատել է Գագիկ Հարությունյանի դեմ, հանդես եկել հրապարակումներով։ Հիշեցնենք, որ ՍԴ դատավորի թափուր տեղի համար առաջադրվել էին նաեւ փաստաբաններ Վահե Գրիգորյանը եւ Մարտին Մանուկյանը։ Վահե Գրիգորյանի թեկնածությունն առաջադրվել էր նաեւ վեցերորդ գումարման ԱԺ-ում, սակայն խորհրդարանը հավանության չէր արժանացրել այն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)