Հայաստանի հավաքականը J խմբում վերջին տեղում է
Սպորտ
Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլի J խմբում Հայաստանի ընտրանին երկու տուրից հետո վերջին տեղում է:
Եվրո-2020 ընտրական փուլի J խմբի առաջատարը Իտալիայի հավաքականն է, որը երկու խաղում հաղթանակ տոնելուց հետո ունի 6 միավոր: Երկրորդ և երրորդ տեղերը 4-ական միավորով կիսում են Հունաստանը ու Բոսնիա և Հերցեգովինան: 3 միավորով 4-րդ տեղում Ֆինլանդիան է: Հայաստանի և Լիխտենշտեյնի ընտրանիները 0 միավոր ունեն և եզրափակում են մրցաշարային աղյուսակը:
Հիշեցնենք, որ մերոնք ընտրական փուլի երկրորդ տուրում հյուրընկալեցին Ֆինլանդիայի հավաքականին ու պարտվեցին 0:2 հաշվով:
Երրորդ տուրում Հայաստանի հավաքականը հունիսի 8-ին Երևանում կընդունի Լիխտենշտեյնին: Իսկ հունիսի 11-ին արտագնա խաղում կմրցի Հունաստանի հետ:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)