Մենք զանազանում ենք առեւտրականների եւ վանդալների ցույցերը․ Ալի Լարիջանի Այս գիշեր երկնքում պայծառ հրագնդեր կհայտնվեն Որ հասցեներում հոսանք չի լինի Ուկրաինայի նախագահի գրասենյակը կգլխավորի հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովը Կանխատեսում․ Ինչպիսի՞ն կլինեն կլիմայական ցուցանիշները 2026-ին Բժիշկը նշել է մթերքները, որոնք պետք է ուտել առավոտյան՝ խնջույքից հետո Արման Ծառուկյանը Վայոց ձորի մարզպետի ուղեկցությամբ այցելել է զորամաս Ե՞րբ կմեկնարկեն դասերը դպրոցներում ամանորյա տոներից հետո Տաթև Ասատրյանի ու ամուսնու սիրառատ պարը ձյան տակ «Առաջին ձմեռը առանց քեզ». Արա Դեղտրիկյանի դստեր հուզիչ գրառումը՝ լուսահոգի հայրիկի մասին Լարսը շարունակում է փակ մնալ Մահացել է շախմատի Հայաստանի վաստակավոր մարզիչ Գագիկ Սարգսյանը 

Մեծ անորոշության տագնապը. սա թույլ, ֆեյք պետության տանող ամենակարճ ճանապարհն է. Վահե Հովհաննիսյան

Քաղաքական

«Այլընտրանքային նախագծերի խումբ» նախաձեռնության ներկայացուցիչ Վահե Հովհաննիսյանը հրապարակել է «Մեծ անորոշության տագնապը» հոդվածի երկրորդ մասը, որում արձանագրել է՝ հեղափոխությունը դեռևս փոփոխությունը չէ: Նա ներկայացրել է այն խնդիրները, որոնցից ո՛չ հնարավոր է փախչել, ո՛չ թաքնվել:

Հեղափոխությունը դեռեւս փոփոխությունը չէ. սա մենք ամիսներ առաջ ենք արձանագրել։ Դա փոփոխությունների հնարավորությունն է։ Հայաստանը ուներ եւ դեռեւս ունի էական դրական փոփոխությունների  հնարավորություն։ Բայց փոփոխությունները կարող են ունենալ նաեւ հակառակ որակները։

Օրեր առաջ հրապարակվեց համաշխարհային բանկի զեկույցը, որը բառացի զգուշացնում է. «առանց հաստատակամ բարեփոխումների հնարավոր չէ հասնել շոշափելի արդյունքների՝ աշխատատեղերի ստեղծման, աշխատավարձերի բարձրացման, սոցիալական խնդիրների ավելի հաջող լուծման եւ ներդրումներ ներգրավելու համար գործարար միջավայրի բարելավման հարցերում։ Նշված արդյունքների ձախողումը կարող է  կրկին բորբոքել սոցիալական եւ քաղաքական լարվածությունը եւ տնտեսական անորոշության պատճառ դառնալ…»։

Նախապայմանը հետեւյալն է. երկրի այսօրվա մթնոլորտը պետք է փոխվի։ Հակառակ դեպքում զարգացում չի լինելու։  Պետք են  բարեփոխումների լուրջ ծրագրեր եւ դրանց իրականացմանը ունակ մարդիկ ու թիմեր։

Մենք ունենք խնդիրներ, որոնցից ո՛չ փախչել է հնարավոր, ո՛չ թաքնվել։ Մենք դրանք պետք է լուծենք, մեղմենք, նվազեցնենք.

ա/անվտանգության խնդիր եւ պատերազմի ռեալ վտանգ

բ/ դեմոգրաֆիկ խնդիր (արտագաղթ, ծնելիության անկում, բնակչության ծերացում)։ Մեր անմիջական հարեւանների բնակչությունն է. Ադրբեջան՝ 9,8 մլն, Թուրքիա՝ 79.8 մլն, Իրան՝ 81.16 Վրաստան՝ 3.7 մլն։ Մենք ունենք, որպես պետություն, ֆիզիկապես մաշվելու հեռանկար։

գ/ չի գտնվում տնտեսության բեկման ճանապարհը։

Այսօրվա ամենավտանգավոր միտումը

Հարցերի, խնդիրների, պատկերացումների պաթոլոգիկ պարզունակացումը։ Որոշ դեպքերում թվում է, թե դա միտումնավոր է արվում, այլ դեպքերում՝ ակնհայտ է ավելիին չտիրապետելը։ Ուղղակի հնարավոր չէ՝ նման ահռելի խնդիրների, նման տարածաշրջանում գտնվելու պարագայում՝ այսքան պարզունակ պատկերացումներով եւ պարզունակ, երբեմն՝ մանկապատենական ձեւակերպումներով հաջողություն ունենալ։

Ի՞նչ անել

Մարդկայնորեն հասկանալի է նոր իշխանության համոզմունքը եւ վրդովմունքը, թե՝ տնտեսական հեղափոխությունը յուրաքանչյուրի անհատական հեղափոխությունից պետք է սկսվի, հակառակ դեպքում բան չի ստացվի. ինչո՞ւ եք պասիվ…

Բայց որպեսզի անհատական եւ հանրային մակարդակով դա տեղի ունենար, պետք էր անել մեկ այլ բան. ապահովել երկրում համապատասխան մթնոլորտ։ Երկրում կառուցելու, աշխատելու մթնոլորտի փոխարեն ստացել ենք մարդ բռնելու, ամեն անկյունում կոռուպցիա փնտրելու հիվանդագին միտում։ Կոնսոլիդացիայի փոխարեն ստացել ենք հասարակությանը անընդհատ բաժանելու եւ իրար դեմ լարելու մթնոլորտ։ Գործնական իշխանության փոխարեն ստացել ենք անվերջ ելույթների ու լոզունգների իշխանություն։ Զարգացման եւ գրագետ բարեփոխումների տեսլականների ու ծրագրերի փոխարեն ստացել ենք վտանգավոր գաղափարների փաթեթ։ Փոխենք այս մթնոլորտը, եւ կմիանա երկրի շարժիչը, երկիրը կսկսի զարգանալ։

Ի՞նչ է մեզ սպասում

Ավելորդ հոռետես կամ ավելորդ լավատես չընկալվելու համար, այս հարցի պատասխանները, պետք է սկսել եթե-ներով։

Եթե մենք ուզում ենք, որ լինեն ներդրումներ, լինի տնտեսական ակտիվություն, ապա իշխանությունը պետք է հրաժարվի «մեղավորության կանխավարկածի», կուլակաթափության եւ նմանատիպ մյուս գաղափարներից։ Փոխարենը պետք է առաջ քաշի պասիվ կապիտալը ակտիվացնելու, ներդրումներ անելու պայմանով տնտեսական համաներման, տնտեսությունն աշխուժացնելու այլ գաղափարներ։

Եթե մենք ուզում ենք երկիրը վերադարձնել հանդարտ հուն եւ ոչ թե մխրճվել անվերջանալի դատերի եւ բոլորը բոլորին մեղադրելու անվերջանալի գործընթացի մեջ, ապա պետք է դուրս գալ ՀՔԾ-ի հորինած իրականությունից, հրաժարվել այդ սցենարի պաշտոնական եւ ստվերային հեղինակների ծառայություններից։ Ամեն ինչից անկախ՝ պետք է հասկանալ, որ հնարավոր պատերազմի շեմին կամ բարդ խաղաղության բանակցությունների նախօրյակին չի կարելի քրգործերով թուլացնել սպայակազմը եւ կազմակերպել հաղթանակի հրամանատարների ցուցադրական հեղինակազրկումներ։ Կա նաեւ շատ ավելի կոնկրետ հարց. քանի դեռ Ռ. Քոչարյանն անազատության մեջ է, Հայաստանի եւ ՌԴ հարաբերություններում լինելու է «ռազմավարական լարվածություն», իսկ ռուսահայ կապիտալը (Հայաստանի համար կապիտալի հիմնական իրական աղբյուրը) չի գալու Հայաստան. կա՛մ չի ուզելու, կա՛մ չեն թողնելու։

Եթե մենք ուզում ենք բարձրացնել երկրի դիմադրողականությունը արտաքին վտանգների առաջ, ապա օր առաջ պետք է կանգնեցնենք երկրում ներքին անկառավարելիության սողացող պրոցեսը։ Դադարեցրեք երկու կոպեկի համար տարիների հնության թեմաներով գյուղապետերի որսը, դադարեցրեք տասնամյակների պատմությունը ունեցող ներգյուղական, ընտանեկան, կլանային բողոքներին եւ առճակատումներին տոն տալը, խրախուսելը։ Սա մինչեւ վերջին ատոմը բաժանելու է երկիրը։ Դադարեցրեք չմտածված ձեւակերպումներ հնչեցնելը, որոնք բերում են ամենաթողության եւ ազատությունների ու իրավունքների սխալ ընկալման եւ կիրառման։ Սա թույլ, ֆեյք պետության տանող ամենակարճ ճանապարհն է։

Ի՞նչ է պետք անել

Կհաջողվի՞ մեզ խուսափել վատագույն սցենարներից, կհաջողվի՞ մեզ՝ հետ վերադառնալ նախնական պոզիտիվ նպատակներին եւ հույսերին։ Վստահ եմ, որ հնարավորություն դեռ կա։ Բայց դարձյալ, եթե արվեն մի շարք քայլեր.

Եթե իշխանության մեջ գտնվող մարդիկ չգնան կարծիքի համահարթեցման ճանապարհով, սկսեն տարակուսանք ու անհամաձայնություն դրսեւորել իրականացվող այս կամ այն քայլի ու գաղափարի նկատմամբ։ Իշխանության մեջ անհատի ձայնի ինստիտուտը չափազանց կարեւոր գործոն է։

Եթե ԱԱԾ-ն շուտ վերադառնա իր հիմնական գործառույթներին, առավելագույնս կենտրոնանա ազգային անվտանգության խնդիրների վրա, հանկարծ բաց չթողնի անկառավարելիության տանող պրոցեսը եւ ավելի կոշտ պնդի երկրի անվտանգությանը վերաբերող իր իրավացիությունը տարբեր հարցերում (Խաչատուրովի ձերբակալման անթույլատրելիության օրինակով), ապա կայունության որոշակի մակարդակ հնարավոր կլինի ապահովել։

Եթե իշխանությունից դուրս գտնվող՝ իմ կողմից ձեւակերպված «ոչանտարբերների հանրությունը» կարողանա դառնալ ավելի լսելի, ավելի ազդեցիկ, այդ թվում՝ կառուցվածքային միավորների տեսքով, ապա հնարավոր կլինի լցնել սթափության վակուումը։

Եթե ոչ իշխանական կուսակցությունները, ԱԺ-ում ներկայացված եւ արտախորհրդարանական, կարողանան արագ առողջացման գնալ, վերջապես հասկանան դրա անհրաժեշտությունը, ապա կլինի քաղաքական դաշտի վերակենդանացում, ինչը կտա որոշակի երաշխիքներ՝ խելահեղ սցենարներով չգնալու։

Կա տպավորություն, որ բոլոր չորս կետերում էլ (մի տեղ՝ ավելի շատ, մի տեղ՝ ավելի քիչ) այսօր ունենք խնդիրներ՝ հապաղում, չարվող աշխատանք։

Ձայների որակը Հայաստանում

Վատագույն սցենարներից խուսափելու եւ երկրում կանխատեսելիության ու հեռանկարայնության մթնոլորտ ձեւավորելու համար չափազանց կարեւոր է երկրում առկա ձայների որակը՝ դոմինանտ ձայնի որակը։

Հայաստանում կան տեսակետների եւ գաղափարների տոքսիկ կենտրոններ եւ տոքսիկ անհատներ, որոնք միայն ատելություն, քեն ու քաոս են գեներացնում։ Դրանց մի մասը հին նախապատմություն ունեն, մի մասը՝ նոր, դրսից ֆինանսավորվող։ Նրանց ամեն նոր գաղափարը, քայլը, նամակը, առաջարկը Հայաստանը Սիրիայի վերածելու հեռանկարն է մեծացնում։ Նրանք ամեն կերպ ձգտում են մեծացնել իրենց ազդեցությունը իշխանության վրա, որոշումների կայացման վրա, երկրում մթնոլորտի ձեւավորման վրա։ Իշխանության մեծ շերտի անփորձությունն ու վատ տեղեկացվածությունը նրանց համար պարարտ հող է։ Եթե բաց թողեցինք պահը, վաղը ուշ կլինի։

Ի հակակշիռ սրան՝ Հայաստանում կան շրջանակներ, միմյանցից տարբեր քաղաքական հայացքների եւ պատկերացումների, որոնք միշտ հրապարակայնորեն ասում են իրենց տեսակետը՝ հիմքում ունենալով օգնելու, զգուշացնելու, առաջարկելու մոտիվացիան, կոպիտ սխալներից եւ անկայունության տանող սցենարներից երկիրը հեռու պահելու ցանկությունը։ Մեծ հաշվով՝ երկրի հեռանկարը այս երկու որակների մրցակցության մեջ է։ Կախված նրանից, թե ո՛ր որակի ձայնը կհաղթի, կորոշվի, թե ի՛նչ ճանապարհով է գնալու Հայաստանը։ Իշխանության միջի որակյալ ձայները պետք է ավելի «դուխով» լինեն, ինչն այդպես չէ այսօր, իսկ իշխանությունից դուրս որակյալ ձայները պիտի լինեն ավելի բարձր եւ ավելի կազմակերպված, ինչը դարձյալ այսօր այդպես չէ։

Եվ իհարկե, վերջապես պետք է սկսի գործել այդ առողջ ձայները լսելու եւ հետեւություններ անելու՝ դեռեւս չգործարկվող մեխանիզմը։ Դեռ հնարավորություն կա։

Մի բան պետք է փորձենք հստակ պատկերացնել. նժարին կա երկու տարբերակ. կա՛մ Հայաստանը դառնալու է խաղաղ, համերաշխ ու զարգացող պետություն, կա՛մ վերածվելու է Սիրիայի։ Այլ կարգախոսներ ու բարիկադներ փնտրելու կարիք պարզապես չկա։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մենք զանազանում ենք առեւտրականների եւ վանդալների ցույցերը․ Ալի ԼարիջանիԱյս գիշեր երկնքում պայծառ հրագնդեր կհայտնվենՈր հասցեներում հոսանք չի լինի Ուկրաինայի նախագահի գրասենյակը կգլխավորի հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովը Կանխատեսում․ Ինչպիսի՞ն կլինեն կլիմայական ցուցանիշները 2026-ին Բժիշկը նշել է մթերքները, որոնք պետք է ուտել առավոտյան՝ խնջույքից հետո Արման Ծառուկյանը Վայոց ձորի մարզպետի ուղեկցությամբ այցելել է զորամաս Ե՞րբ կմեկնարկեն դասերը դպրոցներում ամանորյա տոներից հետո Տաթև Ասատրյանի ու ամուսնու սիրառատ պարը ձյան տակ«Առաջին ձմեռը առանց քեզ». Արա Դեղտրիկյանի դստեր հուզիչ գրառումը՝ լուսահոգի հայրիկի մասին Լարսը շարունակում է փակ մնալՄահացել է շախմատի Հայաստանի վաստակավոր մարզիչ Գագիկ Սարգսյանը Արարատի մարզում ամուսինը դանակահարել է հղի կնոջըՆա անխոնջ ծառայեց մեր Տիրոջը, որի շնորհիվ շատերը ճանաչեցին Աստծուն. Հայր ԶաքարիաՎանաձոր-Գյումրի ավտոճանապարհը բուք էԻնչպես է Արամեի երգելու ընթացքում դերասան Անդոն բեմը մաքրում ձյան շերտից (տեսանյութ)Հունվարի 24-ին կնվաճեմ UFC-ի տիտղոսը, իսկ հունվարի 25-ին այն կբերեմ Ռուսաստան․ Արման ԾառուկյանՇատերս ենք սպասում, որ 2026-ը կդառնա բեկումնային․ Տաթևիկ Հայրապետյան«Եվրոմեդիա24»–ը «Վաստակաշատ մանկավարժ» մրցանակը շնորհել է Նելլի Հակոբյանին և Զարուհի Սերոբյանին (տեսանյութ)Նորավանք վանական համալիր տանող ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց. կան տուժածներԿազմվել է սեփական ուժերով հարստացած երիտասարդ միլիարդատերերի վարկանշային ցուցակըԽոշոր վթար Երևան-Մեղրի ճանապարհին. կան վիրավորներԷրդողանն ու Թրամփը հունվարի 6-ին կքննարկեն Ուկրաինայի հարցը Վրաստանը սկսել է մերժել որոշակի կատեգորիայի ռուսաստանցիների մուտքը երկիր «Արագածոտնի թեմի անդամներին խնդրում եմ ինձ տրամադրել համապատասխան նյութեր». Վահան Հովհաննիսյան«Ռեալի» նախկին կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը կարող է կարիերան շարունակել MLS-ում Հոսանքազրկման մասին ՀԷՑ-ը նոր հայտարարություն է տարածել Փաշինյանի նոր հայտարարությունը` իր գիտակցված ու դավաճանական քայլերի վկան․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղումԻրանում բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի Իրանի իշխանությունները Թրամփին կոչ են արել չմիջամտել երկրի ներքին գործերին Մանրամասներ` Չաղ Ռուստամի հոր մահվան դեպքիցԻնչպես է աղվեսը Վարդենիսում գյուղացու բադը գողանում (տեսանյութ)Ամրագոտին վթարի ողբերգական ելքը կանխելու լավագույն միջոցներից է. ՆԳՆ «Չաղ Ռուստամի» հայրը հիվանդանոցում մահացել էՎերին Լարսով և Խաչի լեռնանցքով երթևեկությունը փակ է, հարյուրավոր մեքենաներ են մնացելՎարշավայում Ամանորի գիշերը բռնկվել է քաղաքային տոնածառը Թրամփը սպառնացել է Իրանին Ֆրանսիայում Նոր տարվա գիշերը այրվել է 1173 մեքենա Մահացել է Լևոն Մնացականյանի քույրը Մաքրվում և մշակվում է Սևան-Մարտունի ճանապարհը «Արարատ-Արմենիան» պայմանագիր է կնքել Մարոկկոյի ֆուտբոլի հավաքականի պաշտպանի հետՀայաստանը Ռուսաստանից ավելի քան 12 միլիոն դոլարի ոչ ալկոհոլային ըմպելիքներ է ներմուծել ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ կան տուժածներ Որ ճանապարհներն են այս պահին փակՀանրապետության հազարավոր հասցեներում այս պահին հոսանք չկա387 քաղաքացու ցուցաբերել է օգնությունՏարադրամի փոխարժեքները հունվարի 2-ինԱՄՆ-ում հայտարարել են Զելենսկի-Թրամփ գործարքի վտանգի մասինԵրթևեկությունը կարող է դառնալ խիստ վտանգավոր․ Երևանի քաղաքապետարան
Ամենադիտված