Բռնցքամարտի երիտասարդական հավաքականի կազմը՝ Անապայի մրցաշարում
Սպորտ
Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Օլիմպավանում՝ նախապատրաստվելով ապրիլի 1-7-ը Անապայում կայանալիք Նիկոլայ Պավլյուկովի անվան հուշամրցաշարին: Այս մասին տեղեկացնում է Բռնցքամարտի ֆեդերացյիայի մամուլի ծառայությունը:
Ավագ մարզիչ Կարեն Աղամալյանի եւ մարզիչ Գարիկ Բաղդասարյանի գլխավորությամբ Անապայի մրցաշարին կմասնակցեն 49 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 52 կգ քաշայիններ Արթուր Ղազարյանն ու Ռուսլան Ասլիկյանը, 56 կգ քաշային Արթուր Շախպազյանը, 60 կգ քաշային Ռաֆայել Հակոբյանը, 64 կգ քաշային Արարատ Հարությունյանը, 69 կգ քաշային Արսեն Գրիգորյանն ու 75 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան