Ժամ-ժամ, վայրկյան-վայրկյան պետք է պատրաստ լինենք պատերազմի. Սասուն Միքայելյան
Քաղաքական
Երկկողմանի քննարկումներ կլինեն, սա նորմալ է քաղաքակիրթ աշխարհում, քանի որ առանց քննարկումների հարց չի լուծվում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ խոսելով Փաշինյան-Ալիև սպասվող հանդիպման մասին:
«Քննարկումներ միշտ էլ պետք է լինեն, պետք է լինեն բանակցություններ, որովհետև, պարզ ասեմ ձեզ՝ Ադրբեջանը երբեք չի եկել բանակցությունների»,-ասաց Միքայելյանը:
Խոսելով հավանական պատերազմի մասին՝ Միքայելյանն ասաց, որ հայկական կողմը միշտ պետք է պատրաստ լինի դրան։
«Մեր աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ մենք միշտ պետք է պատրաստ լինենք։ Սրան գումարած էլ Ադրբեջանը նոր զինատեսակներ է գնում, իսկ մենք որպես իրենց հակառակորդ, պետք է միշտ պատրաստ լինենք պատերազմի։ Ժամ-ժամ, վայրկյան-վայրկյան պետք է պատրաստ լինենք պատերազմի», - նկատեց Միքայելյանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)