Կիևի հաղորդմամբ՝ Խարկովի մարզում 14 բնակավայր կրկին ուկրաինական վերահսկողության տակ է Տնային կալանքից՝ հիվանդանոց․ ի՞նչ են հայտնել Բոլսոնարուի բժիշկները Փաշինյանի և Ավինյանի արձագանքը ՔՊ նիստում վիճելու վերաբերյալ լուրերին Արհեստական բանականության մրցավազքը հասել է Ուլսան․ ի՞նչ է կառուցում Հարավային Կորեան Նավթը, գազն ու ածուխը դուրս են մնացել նախագծից․ Անթալիայում բանակցությունները երկարաձգվել են Գարեգին Նժդեհի հրապարակում բախվել են «BMW X5»-ը, «Mercedes»-ները և 2 տրոլեյբուս․ կան վիրավորներ Անօդաչուների հարձակման ժամանակ «Պուլկովոն» անցել է թռիչքների հատուկ կարգի 6,7 մագնիտուդով երկրաշարժ Պերուում․ վնասվել են տներ, քարաթափումներ կան ճանապարհներին Արշակունյաց պողոտայում մեքենայից գողացել են 1,5 մլն դրամ և մոնիտոր. 61-ամյա կասկածյալը ձերբակալվել է Հեգսեթի գաղտնի հուշագիրը․ ԱՄՆ-ը սահմանափակում է Կանադայի հետ ռազմական կապերը Երևանում կայանված երկու ավտոմեքենա է այրվել․ «Opel Zafira»-ն մոխրացել է Ուկրաինայի շուրջ բանակցություններ․ ի՞նչ պայման է Փարիզը դնում Մոսկվայի առաջ 

ԱԺ պատգամավորներն ու սպառողական վարկերը. ով ինչ է գնել ապառիկով

Քաղաքական

«Մեր տանը ինչ կա՝ լվացքի մեքենա, սառնարան և այլն, ամեն ինչ վարկով ենք առել: Շատ հարմար վարկեր են առաջարկվում, ամիսը 6000 վճարելով՝ ձեռք ես բերում լվացքի մեքենա, ինչի՞ միանգամից 300 հազար տաս, եթե կա այդ տարբերակը: Եթե չեմ սխալվում, մեր լվացքի մեքենայի վարկը մինչև հիմա չենք վերջացրել, մի 4 տարի առաջ ենք առել»,-այս մասին Աժ նիստի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` խոսելով սպառողական վարկերի մասին:

Վարչապետի հայտարարությունից անմիջապես հետո Աժ նախագահ Արարատ Միրզոյանը ասաց, որ օրեր առաջ ցանկացել է ապառիկով հեռուստացույց գնել, բայց պարզվել է, որ հարկադիրն իր հաշվի վրա կալանք է դրել: ԼՈւՐԵՐ.com-ը փորձեց հասկանալ, թե Աժ պատգամավորների մեջ կա՞ն սպառողական վարկերից օգտվողներ, արդյո՞ք հասցրել են խնդիրներ ունենալ այդ համակարգում և որքանո՞վ են շահավետ համարում վարչապետի առաջարկը սպառողական վարկերից օգտվելու վերաբերյալ:

«Ես երբևէ չեմ օգտվել սպառողական վարկերից, բայց կարծում եմ, որ երբ կանխիկ գնելու հնարավորություն չունի մարդը, նրան միշտ օգնության է գալիս ապառիկը, որը գուցե և մի փոքր թանկ է ստացվում»,-ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից Հերիքնազ Տիգրանյանը:

Սփյուռքի նախկին նախարար, իմքայլական պատգամավոր Մխիթար Հայրապետյանը վարչապետի առաջարկը չցանկացավ մեկնաբանել. «Ես չեմ գնել ոչ մի բան ապառիկով, իսկ վարչապետի ելույթին և առաջարկին մեկնաբանություն չեմ ուզում տալ»:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը նշեց, որ ինքն էլ Աժ նախագահ Արարատ Միրզոյանի պես հեռուստացույց է փորձել գնել ապառիկով. «Ես հեռուստացույց եմ գնել ապառիկով, ուշացումներ ունեմ, բայց կալանքի տակ չեմ հայտնվել: Միանշանակ, վարչապետի կողմից արված առաջարկը` սպառողական վարկերից օգտվելու վերաբերյալ, կարող է նպաստել տնտեսության զարգացմանը: Դա ամբողջ աշխարհում տենդենց է, եկամուտների և ծախսերի բավականին բալանսավորված գործիք է: Տոկոսների՝ երբեմն բարձր լինելու ուղղությամբ Կնետրոնական բանկը, բնականաբար, աշխատելու տեղ ունի և աշխատում է»,-ասաց Արեն Մկրտչյանը:

Իմքայլական Հովհաննես Իգիթյանը նշեց, որ փոքր տարիքից սպառողական վարկով որևէ կենցաղային ապրանք գնելու կարիք չի ունեցել. «Երևէ ամեն ընտանիք ինքը գիտի՝ ինչպես գնի, ես միշտ կանխիկի հնարավորություն ունեցել եմ և եղել եմ բարձր վարձատրվող փորձագետ: Եթե կարիքը ունենայի՝ իհարկե կօգտվեի ապառիկի հնարավորությունից: Եթե մարդը ծախսում է ավելի շատ, քան ինքը վաստակում է՝ մակրոէկոնոմիկայի տեսանկյունից դա նպաստավոր է, իսկ եթե մարդը կարողանում է հետագայում ձեռք բերել այնքան գումար, որ կարողանա փակել իր վարկը և տոկոսները, դա արդեն իդեալական է»:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը հիշեց, որ տարիներ առաջ սպառողական վարկից օգտվել է. «Հեռախոս եմ գնել, ուշացումներ ունեցել եմ, բայց կալանք չի եղել: Ես կարծում եմ, որ շատ սուբյեկտիվ որոշում է՝ օգտվել սպառողական վարկերից, թե՝ ոչ: Ես ունեմ ծանոթներ, ովքեր ունեն կանխիկով գնելու հնարավորություն, բայց դիմում են ապառիկի տարբերակին, որովհետև մաս-մաս վճարելը շատ ավելի հարմար է, ընտանելան բյուջեից միանգամից մեծ գումար չես կորցնում: Բարձր տոկոսները, իհարկե, խնդիր են, դրանք չենք բացառում»,-նշեց պատգամավորը:

Սիլվի ՏԻԳՐԱՆՅԱՆ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կիևի հաղորդմամբ՝ Խարկովի մարզում 14 բնակավայր կրկին ուկրաինական վերահսկողության տակ էԻրանը հայտարարել է Հորմուզի վրա ամերիկյան անօդաչուի խոցման մասինԿրիվոյ Ռոգում զոհվել են 7-ամյա տղա և շտապօգնության բուժակը․ տուժածների թիվը հասել է 58-իՖրանսիայում ոստիկանների զենքի կիրառման մասին վիճահարույց օրենք են ընդունելՏնային կալանքից՝ հիվանդանոց․ ի՞նչ են հայտնել Բոլսոնարուի բժիշկներըՓաշինյանի և Ավինյանի արձագանքը ՔՊ նիստում վիճելու վերաբերյալ լուրերինԲրազիլիայի նախկին նախագահ Բոլսոնարուին կրկին հոսպիտալացրել ենԱրհեստական բանականության մրցավազքը հասել է Ուլսան․ ի՞նչ է կառուցում Հարավային ԿորեանԹրամփը Սթիվեն Միլլերին առաջարկել է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնինՆավթը, գազն ու ածուխը դուրս են մնացել նախագծից․ Անթալիայում բանակցությունները երկարաձգվել ենՇվեյցարիայում շուրջ 40 հազար մարդ բողոքի է դուրս եկել ռազմական ծախսերի ավելացման դեմԳարեգին Նժդեհի հրապարակում բախվել են «BMW X5»-ը, «Mercedes»-ները և 2 տրոլեյբուս․ կան վիրավորներԱնօդաչուների հարձակման ժամանակ «Պուլկովոն» անցել է թռիչքների հատուկ կարգիThe Times․ Բրիտանիայի վարչապետը ցանկանում է երկիրը վերադարձնել Եվրամիություն6,7 մագնիտուդով երկրաշարժ Պերուում․ վնասվել են տներ, քարաթափումներ կան ճանապարհներինԱրշակունյաց պողոտայում մեքենայից գողացել են 1,5 մլն դրամ և մոնիտոր. 61-ամյա կասկածյալը ձերբակալվել էՄեկ շաբաթում վեց նավթատար հարձակման է ենթարկվել Հորմուզի շրջանումՀեգսեթի գաղտնի հուշագիրը․ ԱՄՆ-ը սահմանափակում է Կանադայի հետ ռազմական կապերըԵրևանում կայանված երկու ավտոմեքենա է այրվել․ «Opel Zafira»-ն մոխրացել էԱՄՆ-ը հերքել է Իրանի Քեշմ կղզուն նոր հարված հասցնելու մասին տեղեկությունըՈւկրաինայի շուրջ բանակցություններ․ ի՞նչ պայման է Փարիզը դնում Մոսկվայի առաջԱրտարժույթի փոխարժեքները Հայաստանում՝ այսօր Թրամփը պաշտոնից հեռացրել է Սպիտակ տան կիբեռանվտանգության ղեկավարինՀրդեհ Իրաքի էլեկտրակայանում․ առնվազն 4 զոհ և 30 վիրավորՇվեդիան Ռուսաստանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ Կիևի պայթյունի պատճառովԻնչպե՞ս կարող է վերաբացվել Հորմուզը․ Թեհրանը ներկայացրել է իր 48-ժամյա ծրագիրըՕրվա խորհուրդ. նոյեմբերի 21Թրամփը Լեհաստանում ռուսական հրթիռների հայտնվելը սխալ է անվանելԵրեք հրթիռ՝ Էր Ռիադի ուղղությամբ․ կոալիցիան հայտնել է դրանց խոցման մասինԶելենսկին խոստովանել է, որ Ուկրաինայի համար դժվար կլինի ձմռանըՀայաստանում քաղաքացիներն արդեն ստանում են նոր սերնդի կենսաչափական անձնագրերը․ ՆԳՆ ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասինԴեսպան Մկրտչյանը Մելանիա Թրամփի հրավերով ներկա է եղել նրա վավերագրական ֆիլմաշարի պրեմիերայինWP․ Հեգսեթը սահմանափակել է ԱՄՆ-ի և Կանադայի ռազմական համագործակցությունը«Զինվորականի պատիվը խայտառակ անողները դարձել են բանակի դեմքն ու հրաման տվողները»․ ԱբրահամյանԻրանը ԱՄՆ-ից խաղաղության հստակ առաջարկ է պահանջում՝ Հորմուզը բացելու համարԻնչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներինՄոլդովայի ընդդիմադիր գործիչը Սանդուին մեղադրել է ժողովրդավարությունը խաթարելու մեջՈւսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներումՍաքսը Աբու Դաբիի բանակցությունների գլխավոր խոչընդոտ է համարում ՆԱՏՕ-ի ընդլայնումըԿկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռներըՓոքր և միջին ձեռնարկությունների զարգացման հիմնադրամ կստեղծվի. նախագիծ300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ընտանեկան բիզնեսիՆախկին մարզպետի եղբայրը՝ ծառայության պետ Փաշինյանը պատրաստվում է սահմանադրական փոփոխությունների համար հանրային «մեծ գրոհի».ՔՊ-ականները վերջին ու հուսահատ ճիգերն են գործադրում Ծառուկյանը ԱԱԾ պադվալում հումորներ է անում Ավետ Կոնջորյանի «հարցով» դիմել են ՔՊ վարչությանը. կուսակցությունից կհեռացնե՞նՔՊ-ում զոնդաժ է արվում․ ինչպես ծախել սահմանադրության նախագիծըԵվրոպական բանակցություններից դեպի Մոսկվա․ ինչո՞ւ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումից առաջ փոխեց դեսպանին
Ամենադիտված