Կործանվել է Ղազախստանի պաշտպանության նախարարության ուղղաթիռը. կան զոհեր
Հասարակություն
Ղազախստանի պաշտպանության նախարարության ուղղաթիռը վթարի է ենթարկվել Կիզիլօրդայի մարզում։ Այս մասին տեղեկացնում է Tengrinews.kz-ը՝ հղում կատարելով պաշտոնական մամուլի ծառայությանը։
«2019 թվականի մարտի 27-ին վթարի է ենթարկվել Ղազախստանի ԶՈւ Օդային պաշտպանության ուժերի ուղղաթիռը։ Նախնական տվյալներով՝ կան զոհեր։ Նրանց թիվը եւ տուժաների վիճակը ճշտվում են։ Ուղղաթիռը Աքթաուից թռչում էր Շիմքենթ։ Թռիչքը կատարվում էր «Ալթին ժեբե» հատուկ ստորաբաժանումների համալիր ստուգումների եւ վարժանքների շրջանակում, ուշ ժամի եւ բարդ տեղանքում»,- ասվում է հաղորդագրությունում։
Պաշտպանության նախարար, գեներալ-մայոր Նուռլան Երմեկբաեւի հրամանով ստեղծվել եւ դեպքի վայր է մեկնել պաշտպանության նախարարության հատուկ հանձնաժողով։
Սկսվել է հետաքննություն ավիապատահարի պատճառներն ու հանգամանքները պարզելու համար։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)