Խաղաղապահ զորքերի զինծառայողների աշխատավարձերը կրճատվե՞լ են. ՊՆ-ն պարզաբանում է
Հասարակություն
ԼՈւՐԵՐ.com ահազանգած ՊՆ խաղապահ զորքերի ներկայացուցիչները (անուններն իրենց խնդրանքով չենք հրապարակում) հայտնում են, որ իրենց աշխատավարձը 20 000 դրամով կրճատվել է: Նրանց դժգոհության պատճառն այն է, որ աշխատավարձի հետ տրվող խաղապահության գումարն այլևս չի տրմադրվում:
ԼՈւՐԵՐ.com-ի հարցին ի պատասխան Պն մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը մեկնաբանեց. «Խոսքը, հավանաբար, ոչ թե աշխատավարձերի մասին է, այլ լրավճարների, որոնք երբեք պարտադիր չեն եղել»,- ասաց նա՝ նշելով, որ առաջիկայում կանդրադառնա այս հարցին։
Նշենք, որ նման խոսակցություններ կային նաև 2 ամիս առաջ: Այդ ժամանակ անդրադառնալով դժգոհությանը՝ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել էր․ «Զինված ուժերում զինծառայողների աշխատավարձերի նվազեցում չի պլանավորվում»:
Եթե ահազանգը հիմքեր ունի, ապա գործ ունենք լուրջ խնդրի հետ, որի վերաբերյալ համապատասխան մարմինները պետք է մանրամասն հիմնավորումներ ներկայացնեն:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)