«Եվրատեսիլ-2019» երգի միջազգային մրցույթը կարող է չեղարկվել
Այլ
«Եվրատեսիլ-2019» երգի միջազգային մրցույթը, որն այս տարի նախատեսվում է անցկացնել մայիսի 14-18-ը Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում, հնարավոր է չեղարկվի երկրի անվտանգության հետ կապված խնդիրների պատճառով: Հայտնում է Gazeta.ru-ն։
Պատճառն այն է, որ երկուշաբթի օրը պաղեստինցի ահաբեկիչները հրթիռակոծել են Իսրայելի Մեշմերետ գյուղի մի տուն, ինչի հետևանքով տուժել է յոթ մարդ. նրանց թվում կան երեխաներ:
Կազմակերպիչները մանրակրկիտ աշխատում են մրցույթն անվտանգ ու ապահով անցկացնելու համար, սակայն չեն կարող երաշխավորել, որ Պաղեստինի հրթիռները չեն հայտնվի մրցույթի անցկացման վայրում:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)