Տնային կալանքից՝ հիվանդանոց․ ի՞նչ են հայտնել Բոլսոնարուի բժիշկները Փաշինյանի և Ավինյանի արձագանքը ՔՊ նիստում վիճելու վերաբերյալ լուրերին Արհեստական բանականության մրցավազքը հասել է Ուլսան․ ի՞նչ է կառուցում Հարավային Կորեան Նավթը, գազն ու ածուխը դուրս են մնացել նախագծից․ Անթալիայում բանակցությունները երկարաձգվել են Գարեգին Նժդեհի հրապարակում բախվել են «BMW X5»-ը, «Mercedes»-ները և 2 տրոլեյբուս․ կան վիրավորներ Անօդաչուների հարձակման ժամանակ «Պուլկովոն» անցել է թռիչքների հատուկ կարգի 6,7 մագնիտուդով երկրաշարժ Պերուում․ վնասվել են տներ, քարաթափումներ կան ճանապարհներին Արշակունյաց պողոտայում մեքենայից գողացել են 1,5 մլն դրամ և մոնիտոր. 61-ամյա կասկածյալը ձերբակալվել է Հեգսեթի գաղտնի հուշագիրը․ ԱՄՆ-ը սահմանափակում է Կանադայի հետ ռազմական կապերը Երևանում կայանված երկու ավտոմեքենա է այրվել․ «Opel Zafira»-ն մոխրացել է Ուկրաինայի շուրջ բանակցություններ․ ի՞նչ պայման է Փարիզը դնում Մոսկվայի առաջ Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում՝ այսօր 

«Լրիվ սուտ է, դատավորն էլ կաշառված է». Վլադիմիր Գասպարյանի տան գործով դատի են տվել Սիլվա Համբարձումյանին

Հասարակություն

«Հետք»-ը գրել էր, որ Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և նրա ընտանիքի անդամների գույքի ու հաշիվների վրա կալանք է դրվել, ինչպես նաև քրեական գործ է հարուցվել այն հիմքով, որ նախկին ոստիկանապետը մի քանի գործարքի արդյունքում 3 միլիոն դոլարանոց առանձնատունը ձեռք է բերել ընդամենը 200 000 դոլարով: Առանձնատան նախկին սեփականատեր Աղասի Դանիելյանը դիմել է դատարան, Վլադիմիր Գասպարյանի կնոջ մորից՝ Հեղուշ Գալստյանից, ում վաճառել է տունը, պահանջել վճարել առանձնատան գումարը՝ 900 միլիոն դրամը, որը, սակայն, չի ստացել: Եվ քանի որ Գալստյանը չէր կատարել պարտավորությունները՝ բանկը աճուրդում առանձնատունը վաճառել էր Գասպարյանի կնոջ ազգականին, որն էլ այն նվիրել էր Գասպարյանի որդուն: Աղասի Դանիելյանը փոխելով հայցի առարկան՝ դատարանից խնդրել է, որ պատասխանողներ ներգրավեն նաև նախկին ոստիկանապետն ու նրա կինը, ապա միջնորդել է, որ 900 միլիոն դրամի չափով արգելանք դրվի Գասպարյանի ընտանիքի անդամների գույքի և հաշիվների վրա, ինչը դատարանը բավարարել է, իսկ հարկադիր կատարման ծառայությունը արգելանքի տակ է առել նշված անձանց հաշիվներն ու գույքը: 

Ըստ հրապարակման՝ առանձնատան նախկին սեփականատեր Աղասի Դանիելյանը դատական հայցեր է ներկայացրել նաև առանձնատան գործարքին առնչություն ունեցած գործարարներ Սիլվա Համբարձումյանի և Ալբերտ Երիցյանի դեմ: 

ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում Սիլվա Համբարձումյանը հերքեց իր առնչությունը ստեղծված իրավիճակին, ապա նշեց, որ այս պատմության «մեղավորը» Աղասի Դանիելյանն է, իսկ Հեղուշ Գալստյանը (Վլադիմիր Գասպարյանի կնոջ մայրը) փողը տվել, տունն առել է:

Նրա խոսքով՝ ինքը, Ալբերտ Երիցյանը և Աղասի Դանիելյանը  մտերիմներ են և միմյանց հետ որևէ խնդիր չունեն, պարզապես վերջինս չի հասկանում՝ ինչ է անում. «Ես կապ չունեմ այդ ամենի հետ, ոչ էլ իմ անունով ա եղել տունը, Աղասի Դանիելյանը թող դատի տա նրան, ում անունով եղել է տունը: Ինքը պրոստը իմ անունը նշում է, որ կարողանա հարցեր լուծի, ինքն իր ձեռքով է տունը վաճառել, ոչ ոք չի ստիպել: Ինքն է մեղավոր ու իր ոչ լիարժեք փաստաբան ունենալը: Տունը Հեղուշի անունով ինքն է արել, չպետք է աներ դա, մենք տեղյակ էլ չենք եղել, տարիներ հետո եմ իմացել: Ապրիլի 25-ին դատն է, դատը որ լսեք, կծիծաղեք, դատավորն էլ կաշառված է Աղասի Դանիելյանի կողմից»,- նշեց Համբարձումյանը: 

Հարցին՝ ինչպե՞ս է ստացվել, որ Աղասի Դանիելյանի առանձնատունն ընդամենը 200.000 դոլարով է ձեռք բերել Վլադիմիր Գասպարյանը, Համբարձումյանը միջամտեց. «Լրիվ սուտ է, այդպիսի բան չկա, գործը ընթանում է ՀՔԾ-ում, Աղասի Դանիելյանը սուտ է ասում, մարդը փողը տվել է: Աճուրդի արդյունքում բանկն է 200 000 դոլարով վաճառել, բայց թե ինչքանի՞ դիմաց է Աղասը դրել գրավ՝ չգիտեմ, քանի որ այն սկզբում գրավադրված է եղել այլ բանկում: Ճիշտը իմանալու համար սկզբից մինչև վերջ պետք է իմանալ, որ մարդիկ հասկանան՝ ինչ է իրականում տեղի ունեցել»,- պատմեց նա՝ հորդորելով ամբողջական պատկերացում կազմելու և թյուրըմբռնում չստեղծելու համար ծանոթանալ դատական գործի մանրամասներին:

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ֆրանսիայում ոստիկանների զենքի կիրառման մասին վիճահարույց օրենք են ընդունելՏնային կալանքից՝ հիվանդանոց․ ի՞նչ են հայտնել Բոլսոնարուի բժիշկներըՓաշինյանի և Ավինյանի արձագանքը ՔՊ նիստում վիճելու վերաբերյալ լուրերինԲրազիլիայի նախկին նախագահ Բոլսոնարուին կրկին հոսպիտալացրել ենԱրհեստական բանականության մրցավազքը հասել է Ուլսան․ ի՞նչ է կառուցում Հարավային ԿորեանԹրամփը Սթիվեն Միլլերին առաջարկել է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնինՆավթը, գազն ու ածուխը դուրս են մնացել նախագծից․ Անթալիայում բանակցությունները երկարաձգվել ենՇվեյցարիայում շուրջ 40 հազար մարդ բողոքի է դուրս եկել ռազմական ծախսերի ավելացման դեմԳարեգին Նժդեհի հրապարակում բախվել են «BMW X5»-ը, «Mercedes»-ները և 2 տրոլեյբուս․ կան վիրավորներԱնօդաչուների հարձակման ժամանակ «Պուլկովոն» անցել է թռիչքների հատուկ կարգիThe Times․ Բրիտանիայի վարչապետը ցանկանում է երկիրը վերադարձնել Եվրամիություն6,7 մագնիտուդով երկրաշարժ Պերուում․ վնասվել են տներ, քարաթափումներ կան ճանապարհներինԱրշակունյաց պողոտայում մեքենայից գողացել են 1,5 մլն դրամ և մոնիտոր. 61-ամյա կասկածյալը ձերբակալվել էՄեկ շաբաթում վեց նավթատար հարձակման է ենթարկվել Հորմուզի շրջանումՀեգսեթի գաղտնի հուշագիրը․ ԱՄՆ-ը սահմանափակում է Կանադայի հետ ռազմական կապերըԵրևանում կայանված երկու ավտոմեքենա է այրվել․ «Opel Zafira»-ն մոխրացել էԱՄՆ-ը հերքել է Իրանի Քեշմ կղզուն նոր հարված հասցնելու մասին տեղեկությունըՈւկրաինայի շուրջ բանակցություններ․ ի՞նչ պայման է Փարիզը դնում Մոսկվայի առաջԱրտարժույթի փոխարժեքները Հայաստանում՝ այսօր Թրամփը պաշտոնից հեռացրել է Սպիտակ տան կիբեռանվտանգության ղեկավարինՀրդեհ Իրաքի էլեկտրակայանում․ առնվազն 4 զոհ և 30 վիրավորՇվեդիան Ռուսաստանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ Կիևի պայթյունի պատճառովԻնչպե՞ս կարող է վերաբացվել Հորմուզը․ Թեհրանը ներկայացրել է իր 48-ժամյա ծրագիրըՕրվա խորհուրդ. նոյեմբերի 21Թրամփը Լեհաստանում ռուսական հրթիռների հայտնվելը սխալ է անվանելԵրեք հրթիռ՝ Էր Ռիադի ուղղությամբ․ կոալիցիան հայտնել է դրանց խոցման մասինԶելենսկին խոստովանել է, որ Ուկրաինայի համար դժվար կլինի ձմռանըՀայաստանում քաղաքացիներն արդեն ստանում են նոր սերնդի կենսաչափական անձնագրերը․ ՆԳՆ ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասինԴեսպան Մկրտչյանը Մելանիա Թրամփի հրավերով ներկա է եղել նրա վավերագրական ֆիլմաշարի պրեմիերայինWP․ Հեգսեթը սահմանափակել է ԱՄՆ-ի և Կանադայի ռազմական համագործակցությունը«Զինվորականի պատիվը խայտառակ անողները դարձել են բանակի դեմքն ու հրաման տվողները»․ ԱբրահամյանԻրանը ԱՄՆ-ից խաղաղության հստակ առաջարկ է պահանջում՝ Հորմուզը բացելու համարԻնչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներինՄոլդովայի ընդդիմադիր գործիչը Սանդուին մեղադրել է ժողովրդավարությունը խաթարելու մեջՈւսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներումՍաքսը Աբու Դաբիի բանակցությունների գլխավոր խոչընդոտ է համարում ՆԱՏՕ-ի ընդլայնումըԿկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռներըՓոքր և միջին ձեռնարկությունների զարգացման հիմնադրամ կստեղծվի. նախագիծ300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ընտանեկան բիզնեսիՆախկին մարզպետի եղբայրը՝ ծառայության պետ Փաշինյանը պատրաստվում է սահմանադրական փոփոխությունների համար հանրային «մեծ գրոհի».ՔՊ-ականները վերջին ու հուսահատ ճիգերն են գործադրում Ծառուկյանը ԱԱԾ պադվալում հումորներ է անում Ավետ Կոնջորյանի «հարցով» դիմել են ՔՊ վարչությանը. կուսակցությունից կհեռացնե՞նՔՊ-ում զոնդաժ է արվում․ ինչպես ծախել սահմանադրության նախագիծըԵվրոպական բանակցություններից դեպի Մոսկվա․ ինչո՞ւ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումից առաջ փոխեց դեսպանինԹրամփը հրամայել է կապալառուներին համակարգել Կոնգրեսին ներկայացված տվյալներըՖրանսիան Աբու Դաբիի բանակցությունների համար նոր պահանջ է ներկայացրելՄելանյա Թրամփը հույս ունի, որ Ուկրաինայում հրադադար կհաստատվի մինչև Սուրբ Ծնունդ
Ամենադիտված